Լուսանկարը՝ Նունե Խաչիկօղլյանի
Day: 31.03.2019
Նախագիծ. «Սուրբ Հարության (Զատիկի) ծեսը» Արևելքում 2019
Նպատակ
- ազգային մշակույթի յուրացում,
- ազգային ժառանգության փոխանցում:
Խնդիրներ
- ուսումնասիրել Սուրբ Հարության ծեսը, ծիսական միջավայրը,
- առանձնացնել ծիսական այն գործողությունները, ծիսական կերպարներին, որոնք առանցքային են, որոնց միջոցով իրականացվելու է ծեսը,
- յուրացնել ազգային, ծիսական երաժշտական նյութը,
- ուսումնական գործընթացը կազմակերպել դպրոցում, դրսում՝ այգում, դաշտում, այլ բնական միջավայրում:
Արդյունք
Ուսումնական փաթեթներ՝ տեսագրություններ, ձայնագրություններ:
Աշխատանքի կազմակերպման ձևը
Անհատական և խմբային:
Մասնակիցների կազմը
Նախակրթարան, 5(6) տարեկաններ, 1-ից 5-րդ դասարանների սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, հյուրեր:
Ընթացքը
Ծեսի նախապատրաստական փուլ
Տարբեր աղբյուրներից ուսումնասիրել Սուրբ Հարության ծիսական արարողակարգը: Ուսուցանել, կատարել զատկական հոգևոր, ծիսական, ազգային երգեր, պարերգեր, պարեր: Ձեռարվեստի գործունեության մեջ ներառել զատկական ծիսական կերպարների, պարագաների պատրաստում: Ածիկի համար օգտագործել ոչ միայն ափսեներ, այլև այլ իրեր, որոնց մեջ ցորենի, ոսպի և այլ սերմեր ծլելով, կստեղծեն հետաքրքիր միջավայր՝ ձևավորելու յուրօրինակ զատկական կոմպոզիցիա: Պատրաստել զատկական ձվեր՝ նախշազարդերով, կերպարային լուծումներով: Հետաքրքիր և ազգային-ծիսական միջավայրի ստեղծման համար կավից, այլ նյութերից, պատրաստել պարագաներ՝ վզնոց, թևնոց, կոլաժ և այլն: Դրանք կարող են լինել զատիկի, ձվի, այլ տեսքով, նախշազարդած լինել զատկական թեմայով, որոնք կարելի է նվիրել:
Զատկական խոհանոցը, բացի ծիսական լինելուց, ցանկալի կլիներ ձևավորված լիներ ազգային կոլորիտով: Զատկական կերակրատեսակների մասին տեղեկություն կարելի է ստանալ Ռ. Հարոյան, «Զատիկ» գրքից, Նունե Մովսիսյանի «Հայկական կակաչ» կայքից:
Մեծ Պահքի ընթացքում Ակլատիզի ծիսական կերպարին բնորոշ տիկնիկը կախված է լինելու որևէ հարմար տեղում, որի փետուրներից պահքի յուրաքանչյուրը շաբաթվա վերջին օրը դուրս քաշել, նշելով՝ պահքի որ շաբաթը վերջացավ, ինչ խորհուրդ ուներ անցնող շաբաթը և ինչ խորհուրդ ունի եկողը:
Ծեսի նախապատրաստական գործընթացին ինտեգրել մայրենի լեզվի, ձեռարվեստի դասավանդողներին՝ սովորողների հետ համապատասխան նյութեր յուրացնելու, ծիսական պարագաներ պատրաստելու համար:
Ծեսը ամբողջական է իր նախապատրաստական և անցկացման փուլերով: Հիմնականում նախապատրաստական շրջանն ավելի հետաքրքիր ու բովանդակալից է լինում բուն ծեսից: Ցանկալի է՝ ծիսական ամբողջական գործընթացը տեսագրել, հոդվածի տեսքով ներկայացնել, որ բոլորի համար ոչ միայն հասկանալի լինի ծեսի կարևորությունը, անհրաժեշտությունը, այլև ցանկալի լինի ներառումը, մասնակցությունը:
Արդյունքների ծավալը և ժամանակացույցը
Նախապատրաստական փուլ —Ապրիլի 1-ից:
Ավարտը՝ Ապրիլի 24-ին, ժամը 12:00-ին,
Վայրը՝ Արևելյան պտղատու լանջերում, կասկադում:
Կենդանի երգերով, պարերգերով, զատկական խաղերով , ծիսական խոհանոցով ծիսակատարություն;
Նյութեր՝ նախագծի իրականացման համար
Ծեսերի, ծիսական գործողությունների իրականացում
Նունե Մովսիսյան, Ծիսական տոնացույց
Զատկական ծիսական արարողակարգի, խաղերի տեսագրություններ
Տեսադաս, «Զատիկը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»
Կրկնազատիկը Քոլեջի նախադպրոցական կրթության բաժնում
Զատկական «Չիք, չիք», «Աղամ, աղամ» խաղերը Հարավային դպրոցում
Զատկական երգեր
Հատված պատարագից. Սուրբ Աստված
Ներսես Շնորհալի, «Տաղ Հարության»
Զատկական և Ծաղկազարդի երգեր և այլն:
Նախագիծ. «Ծառզարդարի ծեսը» Արևելքում 2019
Նպատակ
- ազգային մշակույթի յուրացում,
- ազգային ժառանգության փոխանցում:
Խնդիրներ
- ուսումնասիրել Ծառզարդարի ծիսակարգը,
- յուրացնել ազգային, ծիսական երաժշտական նյութը,
- ուսումնական գործընթացը կազմակերպել դպրոցում, դրսում՝ այգում, դաշտում, այլ բնական միջավայրում:
Արդյունք
Ուսումնական փաթեթներ՝ տեսագրություններ, ձայնագրություններ:
Աշխատանքի կազմակերպման ձևը
Անհատական և խմբային:
Մասնակիցների կազմը
Նախակրթարան, 1-ից -5-րդ դասարանների սովորողներ, ուսուցիչներ:
Ընթացքը
Ծեսի նախապատրաստական փուլ
Տարբեր աղբյուրներից ուսումնասիրել Ծաղկազարդի (Ծառզարդարի) ծիսական արարողակարգը: Եղել է տոն, որը ժողովուրդն անվանել է Ծառզարդար, որը խորհրդանշել է գարնան գալուստը: Ծիսական շաբաթվա ընթացքում կատարվում է գարնանային աշխատանք հողամասում, այգում՝ էտում են ծառերը, փորում հողը, մաքրում աղբը, կատարում ծառատունկ, և այլն:
Զատկին ածիկ պատրաստելու համար Ծաղկազարդից մեկ շաբաթ առաջ ափսեի ցանել ցորեն (կարելի է նաև գարի, ոսպ, և այլն): Այն կարելի է գեղարվեստորեն ձևավորել՝ ցանելով այլ տեղ (հին մաշիկի, խաղալիքի, հետաքրքիր ձև ունեցող իրի մեջ, շշի վրա, և այլն):
Ուսուցանել, կատարել Ծաղկազարդի հոգևոր, ծիսական , ազգային երգեր, պարերգեր, պարեր: Ձեռարվեստի գործունեության մեջ ներառել Ծաղկազարդի ճյուղի (Կենաց ծառի` Բարին ու Չարը գիտենալու ծառի խորհրդանիշը) պատրաստում, որի վրա, բացի շորի պատառիկներից և պտուղներից (նախկինում այդպես են արել), կարելի է կախել ձևավորված զատկական ձվեր, զատիկներ, ինչպես նաև ծաղիկներ, որոնք տարվա այդ եղանակին աճում են: Կարելի է զարդարել նաև բակում, այգում որևէ ծառ: Ուռենու դալար ճյուղերից պատրաստել գլխին դնելու պսակ: Ակլատիզի վերջին փետուրը Ծաղկազարդի շաբաթվա վերջին օրը դուրս քաշել՝ ազդարարելով Զատիկը:
Ծեսի նախապատրաստական գործընթացին ինտեգրել նաև մայրենի լեզվի դասավանողներին՝ սովորողների հետ համապատասխան նյութեր յուրացնելու համար:
Ծեսը ամբողջական է իր նախապատրաստական և անցկացման փուլերով: Ծիսական ամբողջական գործընթացը նկարագրել, տեսագրել, ներկայացնել հոդվածի տեսքով:
Արդյունքների ծավալը և ժամանակացույցը
Ապրիլի 1-ից 12-ը:
Ծիսական արարողություն ապրիլի 12, արևելյան լանջեր:
Նյութեր՝ նախագծի իրականացման համար
Ծաղկազարդին կատարվող երգեր
Հոգևոր
Այսօր մտանէ. Ծաղկազարդի առավոտու երգ
Ծիսական