Գարնանային մանկավարժական ճամբարի չորրոդ օրը՝ մարտի 28-ին,
երաժիշտների նախագծային խմբով քննարկեցինք «Ուսումնական պատարագ, առավոտյան ժամերգություն» նախագիծը, զարգացման հեռանկարները, նոր երգացանկը, տարածման եղանակները, նոր անձանց ներգրավումը և այլ հարցեր:
Քննարկման ընթացքում որոշեցինք նախագծի շրջանակում կազմակերպել միասնական երգուսուցման դասեր, ամեն ամիս կազմակերպել ուխտագնացություն երևանամերձ տարբեր եկեղեցիներ:
Լուսաբանումը՝ Հասմիկ Մաթևոսյանի: