Նախագծային ուսուցման ստուգատեսային շաբաթ. Ապրիլի 1-5

54798112_1010211262499626_2828586807409508352_n

Լուսանկարը՝ Նունե Խաչիկօղլյանի

Նախագծեր՝

«Ուսումնական պատարագ, առավոտյան ժամերգություն» նախագիծ

Նախագիծ. «Ծառզարդարի ծեսը» Արևելքում 2019

Նախագիծ. «Սուրբ Հարության (Զատիկի) ծեսը» Արևելքում 2019

Երկուշաբթի՝ ապրիլի 1

9.00-9.15-Ընդհանուր պարապմունք

9.20-10.05- 2-4 տարեկանների խմբեր Նախագիծ. «Ծառզարդարի ծեսը» Արևելքում 2019

10.10-10.55- 3-րդ դասարանի սովորողներ Նախագիծ. «Սուրբ Հարության (Զատիկի) ծեսը» Արևելքում 2019

11.00-12.00 –5(6) տարեկանների խմբեր՝ Նախագիծ. «Սուրբ Հարության (Զատիկի) ծեսը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»

12.00-13.00 — 2-րդ դասարանների սովորողներ Նախագիծ. «Ծառզարդարի ծեսը» Արևելքում 2019

Երեքշաբթի՝ ապրիլի 2

9.00-9.15-Ընդհանուր պարապմունք

9.20-10.05- 1-ին դաս. Նախագիծ. «Ծառզարդարի ծեսը» Արևելքում 2019

10.10-10. 55 — 4-րդ դաս. Նախագիծ. «Սուրբ Հարության (Զատիկի) ծեսը» Արևելքում 2019

11.00-11.50- 2-րդ դասարան՝ Նախագիծ. «Սուրբ Հարության (Զատիկի) ծեսը» Արևելքում 2019

12.00-13.00- 5-րդ դաս. Նախագիծ. «Սուրբ Հարության (Զատիկի) ծեսը» Արևելքում 2019

Չորեքշաբթի՝ ապրիլի 3

9.00-9.15-Ընդհանուր պարապմունք 

9.30-10.00-5-6 տարեկանների զարգացման խումբ՝ Նախագիծ. «Սուրբ Հարության (Զատիկի) ծեսը» Արևելքում 2019

10.10-10.30-1-ին դասարան՝  Նախագիծ. «Սուրբ Հարության (Զատիկի) ծեսը» Արևելքում 2019

10. 30-11.00-միասնական երգուսուցում  Մայր դպրոցում  4,5-րդ դասարանի սովորողների հետ ՝ «Ուսումնական պատարագ, առավոտյան ժամերգություն» նախագիծ

11.00-12.00 –նախակրթարանի խմբեր՝ Նախագիծ. «Սուրբ Հարության (Զատիկի) ծեսը» Արևելքում 2019

Հինգշաբթի՝  ապրիլի 4

9.00-9.15-Ընդհանուր պարապմունք

9.20-10.05- 5-րդ դաս՝ Նախագիծ. «Սուրբ Հարության (Զատիկի) ծեսը» Արևելքում 2019

10,10-10,30- 3-րդ դասարան՝ Նախագիծ. «Սուրբ Հարության (Զատիկի) ծեսը» Արևելքում 2019

11.00-11.50 4-րդ դասարան՝  «Ուսումնական պատարագ» նախագծեր

12:00-12.30- 2-րդ դասարան՝ Նախագիծ. «Սուրբ Հարության (Զատիկի) ծեսը» Արևելքում 2019

Ուրբաթ՝ ապրիլի 5

9.00-9.15- «Ուսումնական ժամերգություն» նախագիծ՝  Սբ. Երրորդություն եկեղեցի

9.20-10.05-Երաժշտության ընտրության գործունեութնուն՝ Նախագիծ. «Ծառզարդարի ծեսը» Արևելքում 2019

10,10-10,30-5-րդ դասարան՝ Նախագիծ. «Ծառզարդարի ծեսը» Արևելքում 2019

11.00-11.50- 4-ին դասարան՝ Նախագիծ. «Ծառզարդարի ծեսը» Արևելքում 2019

Նախագիծ. «Սուրբ Հարության (Զատիկի) ծեսը» Արևելքում 2019

132700

Նպատակ 

  • ազգային մշակույթի յուրացում,
  • ազգային ժառանգության փոխանցում:

Խնդիրներ

  • ուսումնասիրել Սուրբ Հարության ծեսը, ծիսական միջավայրը,
  • առանձնացնել ծիսական այն գործողությունները, ծիսական կերպարներին, որոնք առանցքային են, որոնց միջոցով իրականացվելու է ծեսը,
  • յուրացնել ազգային, ծիսական երաժշտական նյութը,
  • ուսումնական գործընթացը կազմակերպել դպրոցում, դրսում՝ այգում, դաշտում, այլ բնական միջավայրում:

Արդյունք

Ուսումնական փաթեթներ՝ տեսագրություններ, ձայնագրություններ:

Աշխատանքի կազմակերպման ձևը

Անհատական և խմբային:

Մասնակիցների կազմը

Նախակրթարան, 5(6) տարեկաններ, 1-ից 5-րդ դասարանների սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, հյուրեր:

Ընթացքը

Ծեսի նախապատրաստական փուլ

Տարբեր աղբյուրներից ուսումնասիրել Սուրբ Հարության ծիսական արարողակարգը: Ուսուցանել, կատարել զատկական հոգևոր, ծիսական, ազգային երգեր, պարերգեր, պարեր: Ձեռարվեստի գործունեության մեջ ներառել զատկական ծիսական կերպարների, պարագաների պատրաստում: Ածիկի համար օգտագործել ոչ միայն ափսեներ, այլև այլ իրեր, որոնց մեջ ցորենի, ոսպի և այլ սերմեր ծլելով, կստեղծեն հետաքրքիր միջավայր՝ ձևավորելու յուրօրինակ զատկական կոմպոզիցիա: Պատրաստել զատկական ձվեր՝ նախշազարդերով, կերպարային լուծումներով: Հետաքրքիր և ազգային-ծիսական միջավայրի ստեղծման համար կավից, այլ նյութերից, պատրաստել պարագաներ՝ վզնոց, թևնոց, կոլաժ և այլն: Դրանք կարող են լինել  զատիկի, ձվի, այլ տեսքով, նախշազարդած լինել զատկական թեմայով, որոնք կարելի է նվիրել:

Զատկական խոհանոցը, բացի ծիսական լինելուց, ցանկալի կլիներ ձևավորված լիներ ազգային կոլորիտով: Զատկական կերակրատեսակների մասին տեղեկություն կարելի է ստանալ  Ռ. Հարոյան, «Զատիկ»  գրքից, Նունե Մովսիսյանի «Հայկական կակաչ» կայքից:

Մեծ Պահքի ընթացքում Ակլատիզի ծիսական կերպարին բնորոշ տիկնիկը կախված է լինելու որևէ հարմար տեղում, որի փետուրներից պահքի յուրաքանչյուրը շաբաթվա վերջին օրը դուրս քաշել, նշելով՝ պահքի որ շաբաթը վերջացավ, ինչ խորհուրդ ուներ անցնող շաբաթը և ինչ խորհուրդ ունի եկողը:

Ծեսի   նախապատրաստական գործընթացին ինտեգրել մայրենի լեզվի, ձեռարվեստի դասավանդողներին՝ սովորողների հետ համապատասխան նյութեր յուրացնելու, ծիսական պարագաներ պատրաստելու համար:

Ծեսը ամբողջական է իր նախապատրաստական և անցկացման փուլերով: Հիմնականում նախապատրաստական շրջանն ավելի հետաքրքիր  ու բովանդակալից է լինում բուն ծեսից: Ցանկալի է՝ ծիսական ամբողջական գործընթացը տեսագրել, հոդվածի տեսքով ներկայացնել, որ բոլորի համար ոչ միայն հասկանալի լինի ծեսի կարևորությունը, անհրաժեշտությունը, այլև ցանկալի լինի ներառումը, մասնակցությունը:

Արդյունքների ծավալը և ժամանակացույցը

Նախապատրաստական փուլ —Ապրիլի 1-ից:
Ավարտը՝ Ապրիլի 24-ին, ժամը 12:00-ին,

Վայրը՝ Արևելյան պտղատու լանջերում, կասկադում:

Կենդանի երգերով, պարերգերով, զատկական խաղերով , ծիսական խոհանոցով ծիսակատարություն;

                               Նյութեր՝ նախագծի իրականացման համար

Ծեսերի, ծիսական գործողությունների իրականացում

Սուրբ Հարության տոն. Զատիկ

Նունե Մովսիսյան, Ծիսական տոնացույց

Ծաղկազարդ, Ծառզարդար

Ռ. Հարոյան, «Զատիկ»

Զատկական ձվախաղեր, խաղեր

Զատկական ծիսական արարողակարգի, խաղերի տեսագրություններ

Տեսադաս, «Զատիկը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»

Կրկնազատիկը Քոլեջի նախադպրոցական կրթության բաժնում

Զատկական «Չիք, չիք», «Աղամ, աղամ» խաղերը Հարավային դպրոցում

Զատկական ձվախաղեր

Զատկական երգեր

Ճոր պար

Զնկլիկ

Բարով եկար, ա՜յ Զատիկ

Հատված պատարագից. Սուրբ Աստված

Ներսես Շնորհալի, «Տաղ Հարության»

Զատկական և Ծաղկազարդի երգեր  և այլն:

 

Նախագիծ. «Ծառզարդարի ծեսը» Արևելքում 2019

դ

Նպատակ

  • ազգային մշակույթի յուրացում,
  • ազգային ժառանգության փոխանցում: 

Խնդիրներ

  • ուսումնասիրել Ծառզարդարի ծիսակարգը,
  • յուրացնել ազգային, ծիսական երաժշտական նյութը,
  • ուսումնական գործընթացը կազմակերպել դպրոցում, դրսում՝ այգում, դաշտում, այլ բնական միջավայրում:

Արդյունք

Ուսումնական փաթեթներ՝ տեսագրություններ, ձայնագրություններ: 

Աշխատանքի կազմակերպման ձևը

Անհատական և խմբային: 

Մասնակիցների կազմը

Նախակրթարան, 1-ից -5-րդ դասարանների սովորողներ, ուսուցիչներ: 

Ընթացքը

Ծեսի նախապատրաստական փուլ

Տարբեր աղբյուրներից ուսումնասիրել Ծաղկազարդի (Ծառզարդարի) ծիսական արարողակարգը: Եղել է տոն, որը ժողովուրդն անվանել է Ծառզարդար, որը խորհրդանշել է գարնան գալուստը: Ծիսական շաբաթվա ընթացքում կատարվում է գարնանային աշխատանք հողամասում, այգում՝ էտում են ծառերը, փորում հողը, մաքրում աղբը, կատարում ծառատունկ, և այլն:
Զատկին ածիկ պատրաստելու համար Ծաղկազարդից մեկ շաբաթ առաջ ափսեի  ցանել ցորեն (կարելի է նաև գարի, ոսպ, և այլն): Այն կարելի է գեղարվեստորեն ձևավորել՝ ցանելով այլ տեղ (հին մաշիկի, խաղալիքի, հետաքրքիր ձև ունեցող իրի մեջ, շշի վրա, և այլն):
Ուսուցանել, կատարել Ծաղկազարդի  հոգևոր, ծիսական , ազգային երգեր, պարերգեր, պարեր: Ձեռարվեստի գործունեության մեջ ներառել Ծաղկազարդի ճյուղի (Կենաց ծառի` Բարին ու Չարը գիտենալու ծառի խորհրդանիշը) պատրաստում, որի վրա, բացի շորի պատառիկներից և պտուղներից (նախկինում այդպես են արել), կարելի է կախել ձևավորված զատկական ձվեր, զատիկներ, ինչպես նաև ծաղիկներ, որոնք տարվա այդ եղանակին աճում են: Կարելի է զարդարել նաև բակում, այգում որևէ ծառ: Ուռենու դալար ճյուղերից պատրաստել գլխին դնելու պսակ: Ակլատիզի վերջին փետուրը Ծաղկազարդի շաբաթվա վերջին օրը դուրս քաշել՝ ազդարարելով Զատիկը:

Ծեսի նախապատրաստական գործընթացին ինտեգրել նաև մայրենի լեզվի դասավանողներին՝ սովորողների հետ համապատասխան նյութեր յուրացնելու համար:
Ծեսը ամբողջական է իր նախապատրաստական և անցկացման փուլերով: Ծիսական ամբողջական գործընթացը նկարագրել, տեսագրել, ներկայացնել հոդվածի տեսքով:

Արդյունքների ծավալը և ժամանակացույցը

Ապրիլի 1-ից  12-ը:

Ծիսական արարողություն ապրիլի 12, արևելյան լանջեր:

Նյութեր՝ նախագծի իրականացման համար

Ծաղկազարդ, Ծառզարդար

Ռ. Հարոյան, «Զատիկ»

Ծաղկազարդին կատարվող երգեր

Հոգևոր

Այսօր մտանէ. Ծաղկազարդի առավոտու երգ

Ծիսական

Զատկական և Ծաղկազարդի երգեր

Առավոտյան ընդհանուր պարապմունքի ծրագիր ապրիլի 1-5. 2019թ.

10-35.jpg

Ապրիլի 1, Երկուշաբթի

ծրագրում՝

Կրթահամալիրի հիմնը՝ Անդաստան

 «Ուսումնական պատարագ» նախագծով. Շնորհալի Առավոտ Լուսո

Հակաբացիլ Կոմիտաս «Արև, Արև դուրս արի», «Արև, Արև եկ, եկ»

Ընթերցում՝ Հ. Թումանյան Շունն ու Կատուն

Ազգային օպերա նախագծով պարերգ՝ Կոմիտաս Սև ա չոբանի շունը

Պարատուն, մարմնամարզություն

Ապրիլի 2, երեքշաբթի

ծրագրում՝

Կրթահամալիրի հիմնը՝ Անդաստան

 «Ուսումնական պատարագ» նախագծով. Կոմիտաս Հայր Մեր

Հակաբացիլ Կոմիտաս Սոնա յար

Ընթերցում Հ. Թումանյան Շունն ու կատուն

Ազգային օպերա  նախագծով պարերգի կատարում «Ախ, Լոթի մարան»

Պարատուն, մարմնամարզություն

03 ապրիլի, Չորեքշաբթի

ծրագրում՝

 Կրթահամալիրի հիմնը՝ Անդաստան

 «Ուսումնական պատարագ» նախագծով. Սուրբ Աստված

 «Հակաբացիլ Կոմիտաս»  նախագծով Կաքավիկ, Էսօր որբաթ է, պաս է

Ազգային օպերա նախագիծ ուսուցում պարերգ Էրնեկ ես ծառ  էղնեի

Ընթերցում՝ Հ, Թումանյան Էս էն է

Պարատուն, մարմնամարզություն

04 ապրիլի, Հինգշաբթի

ծրագրում՝

 Կրթահամալիրի հիմնը՝ Անդաստան

 «Ուսումնական պատարագ» նախագծով. Հիշեա Տէր

 «Հակաբացիլ Կոմիտաս»  նախագծով Այբ, բեն, գիմ, Հոյ Նազան

Ընթերցում՝ Հ. Թումանյան Էս էն է

Ազգային օպերա նախագծով պարերգի կատարում Առնեմ էրթամ իմ յարը, Հոպա զարկե ու քելե

Պարատուն, մարմնամարզություն

05 ապրիլի Ուրբաթ

ծրագրում՝

Կրթահամալիրի հիմնը՝ Անդաստան

 «Ուսումնական պատարագ» նախագծով. Հարության շարական Նոր ծաղիկ

 «Հակաբացիլ Կոմիտաս»  նախագծով Էսօր ուրբաթ է, պաս է, Գնացեք տեսեք

Ազգային օպերա նախագծով պարերգի ուսուցում Շախկր-Շուխկր

Պարատուն, մարմնամարզություն

Շարականներ Սուրբ Երրորդություն եկեղեցում մարտի 29-ին

Շարականներ Սուրբ Երրերդություն եկեղեցում

Ուսումնական պատարագ նախագծի շրջանակում, գարնանային ճամբարի մասնակիցների ընդհանուր պարապմունքն անցկացվեց Սուրբ երրորդություն եկեղեցում:

տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի:

 

 

Գարնանային մանկավարժական ճամբարի չորրոդ օրը՝ մարտի 28-ին

d0bdd0bed0b2d18bd0b9-d0bad0bed0bbd0bbd0b0d0b6.jpgԳարնանային մանկավարժական ճամբարի չորրոդ օրը՝  մարտի 28-ին,

երաժիշտների նախագծային խմբով քննարկեցինք «Ուսումնական պատարագ, առավոտյան ժամերգություն» նախագիծը, զարգացման հեռանկարները, նոր երգացանկը, տարածման եղանակները, նոր անձանց ներգրավումը և այլ հարցեր:

Քննարկման ընթացքում որոշեցինք նախագծի շրջանակում կազմակերպել միասնական երգուսուցման  դասեր,  ամեն ամիս կազմակերպել ուխտագնացություն երևանամերձ տարբեր եկեղեցիներ:

Լուսաբանումը՝ Հասմիկ Մաթևոսյանի:

Սեմինար պարապմունք նախագծային խմբով. Ուսումնական ժամերգություն. Գարնանային ճամբար

1024px-Tatev_Monastery

«Ուսումնական պատարագ, առավոտյան ժամերգություն» նախագիծ

Մարտի 28, 9.40-10.20

Երաժշտության կենտրոն.Երգի սրահ

Մասնակիցներ՝ երաժշտության, պարի դասավանդողներ

Օրակարգ՝

Ուսումնական ժամերգություն. զարգացում`

Ուսումնական ժամերգությունների անցկացման օրացույց

Ուսումնական ժամերգություն` նոր շարականներ

Առաջարկներ՝

  • ընթերցումներ   Ուսումնական ժամերգության ծրագրում՝ Նարեկացի, Շնորհալի, Տաթևացի….
  • ընթերցումների համակարգումը՝ Ավագ և Միջին դպրոցների մայրենիի ուսուցիչների (այսպես  մասնակիցների խմբերը կփոխվեն, ծրագիրը  կթարմանա)
  • ամիսը մեկ անգամ նախագիծը ամփոփել, որևէ երևանյան, կամ երևանամերձ եկեղեցում(ժամը կարող է լինել օրինակ՝ 11.00)
  • ամփոփումը լինի 2 մասով՝ հեգևոր՝  եկեղեցում, աշխարհիկ՝ բակում
  • միասնական, համատեղ երգուսուցման ժամեր
  • որպես նախագծի զարգացում՝ ուսումնական նյութերի ստեղծում (ձայնագրություններ)

Մանկավարժական նորարարության գարնանային ճամբար. Մարտի 25-29. Աշխատաժամանակ

32185633_1886580928073444_1412088747599593472_n

Մարտի 25-29. Աշխատաժամանակ

Մարտի 25, երկուշաբթի

9.00-9.30-Առավոտյան ընդհանուր պարապմունք մարմարյա սրահում

9.30-10.30- Սեմինար պարապմունք աշխատանքային խմբերով

10.30-11.00- Աշխատանք 2-4 տարեկանների խմբերում

11.00-12.00- Աշխատանք 5(6) տարեկանների խմբերում

12.00-12.30-Ընդմիջում

13.30-14.00-ուսումնական օրվա ամփոփում Մարմարյա սրահում

14.00-16.00- Լրացուցիչ կրթության պարապմունքներ

 

Մարտի 26, երեքշաբթի

9.00-9.30-Առավոտյան ընդհանուր պարապմունք մարմարյա սրահում

9։30-12։00- աշխատանք նախագծային խմբերով

12.00-12.30-Ընդմիջում

13.30-14.00-ուսումնական օրվա ամփոփում Մարմարյա սրահում

14.00-16.00- Լրացուցիչ կրթության պարապմունքներ

 

Մարտի 27, չորեքշաբթի

9.00-9.30-Առավոտյան ընդհանուր պարապմունք մարմարյա սրահում

9.30-10.00-Աշխատանք 5, 6 տարեկանների զարգացման խմբում

10.30-11.30- Աշխատանք 2-4 տարեկանների խմբերում

12.00-13.00- «Բլեյան ցանց» Բյուրականի ուսուցիչների հետ երգի ուսուցում

13:00-14:00 -Ընդմիջում

14:00-15:30 — Սեբաստացիներ երգչախումբ

 

Մարտի 28, հինգշաբթի

9.00-9.30-Առավոտյան ընդհանուր պարապմունք մարմարյա սրահում

9։30-10:15- աշխատանք նախագծային խմբերով

10:15 — 12:00 Սեբաստացիներ երգչախումբ

12.00-12.30-Ընդմիջում

13.30-14.00-ուսումնական օրվա ամփոփում Մարմարյա սրահում

14.00-16.00- Լրացուցիչ կրթության պարապմունքներ

 

Մարտի 29, ուրբաթ

9.00-9.30-Առավոտյան ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում

9։30-12։00- աշխատանք նախագծային խմբերով

12.00-12.30-Ընդմիջում

13.30-14.00-ուսումնական օրվա ամփոփում Մարմարյա սրահում

14:00 — 15:00 Ուրբաթ  համերգ հարավարևմտյան ֆիլհարմոնիկ դահլիճում, դաշնակահար՝ ՄիքայելԱմյան

15.00-16.00- Լրացուցիչ կրթության պարապմունքներ

Մեդիաուրբաթ համերգ՝ Գարունը պատշգամբից

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի սովորողներ, ուսուցիչներ, ծնողներ և հյուրեր:

Խմբավար՝ Մարինե Ոսկանյան

Տեսանյութերը՝ Սյուզաննա Սարգսյանի

Ն. Շնորհալի Առավոտ Լուսո

Լ. Բլեյան, Հ. Թումանյան Ամպն ու սարը

Ռ. Հախվերդյան Զատիկ

Ախ, գարուն է, գարուն է

Կոմիտաս Լորիկ, էս առուն ջուր է գալի

Ռ. Պետրոսյան Ցորենը ցանել եմ

Ագռավները մեր քաղաքում

Ստ. Շաքարյան Մուշ

Р. Паулс Кашалотик

Fly, fly, If you are happy

Տ. Մանսուրյան Խուտուտ-Մուտուտ

Ստ. Շաքարյան Գարնանային

Շվիահարների համույթ