Արև բացվեց թուխ ամպերեն, Կաքավ թըռավ կանաչ սարեն, Կանաչ սարեն` սարի ծերեն, Բարև բերավ ծաղիկներեն: Սիրունի՜կ, սիրունի՜կ, Սիրունիկ, նախշուն կաքավիկ: Քո բուն հյուսած ծաղիկներով, Շուշան, նարգիզ, նունուֆարով, Քո տեղ լըցված ցող ու շաղով, Քընես-կելնես երգ ու տաղով: Սիրունի՜կ, սիրունի՜կ, Սիրունիկ, նախշուն կաքավիկ: Քո թև փափուկ ու խատուտիկ, Պըստի կըտուց, կարմիր տոտիկ, Կարմիր-կարմիր տոտիկներով, Կը շորորաս ճուտիկներով: Սիրունի՜կ, սիրունի՜կ, Սիրունիկ, նախշուն կաքավիկ: