Ստ. Շաքարյան Հայկական ժողովրդական երգերի շարան

Ելա Սասնա սարերը բարձր,

Քաղի մատղաշ խավրծի քաղցր,

Ելա կայնա սարի լանջին՝

Աչքս մնաց յարոչ ճամփին, յար, յար,

Քըզի հեյրան գընըմանի չոլի ջեյրան:

 

Մուշ, Մուշ, քաղցր Մուշ,

Մուշն էլ բոլորից անուշ:

Ելնինք սարերն ի Սասուն,

Ուր քաջեր կան դյուցազուն:

 

Մուշ, Մուշ, քաղցր Մուշ,

Մուշն էլ բոլորից անուշ:

Ելնինք սարերն ի Սասուն,

Ուր քաջեր կան դյուցազուն:

 

Հանինա, նի նա, նի նա

Հանինա նի նա նի նա

Հանինա ես ու դու:

Հանինա, նի նա, նի նա

Հանինա նի նա նի նա

Հանինա վառա ես:

 

Մուշ, Մուշ, քաղցր Մուշ,

Մուշն էլ բոլորից անուշ:

Ելնինք սարերն ի Սասուն,

Ուր քաջեր կան դյուցազուն:

Մուշ, Մուշ, քաղցր Մուշ,

Մուշն էլ բոլորից անուշ:

Ելնինք սարերն ի Սասուն,

Ուր քաջեր կան դյուցազուն:

 

Ալագյազի փեշերը, Նինո,

Պաքիմ յարիս թշերը, Նինո,

Ախ Նինո, Նինոն ըսավ չէ, չէ,

Ես տխուր եմ յարս քեֆի մեջ է:

Ախ Նինո, Նինոն ըսավ չէ, չէ

Ես տխուր եմ, յարս քեֆի մեջ է:

 

Արի խաղանք քարկտիկ, Նինո,

Իտամ քըզի ղըտղըտիկ, Նինո,

Ախ Նինո, Նինոն ըսավ չէ, չէ,

Ես տխուր եմ յարս քեֆի մեջ է:

 

Էրթանք մեր երգիրը Մուշ

Քաղինք բանջար, նուռ ու նուշ,

Ուտինք քաղցրիկ մանանա

Խմինք պաղ ջրեր անուշ:

 

Տարոնու դաշտավայրեր

Մուշն ու Սասուն եղբայրներ

Վասպուրական գեղանի

Ձեզ ոչ ոք չի նմանի:

 

Մուշ, Մուշ, քաղցր Մուշ,

Մուշն էլ բոլորից անուշ:

Ելնինք սարերն ի Սասուն,

Ուր քաջեր կան դյուցազուն: