Բարի լույսի զանգեր զարկին

Բարի լույսի զանգեր զարկին
Զընգզընգալեն անու՜շ, անու՜շ,
Լույսը բացվեց մեր աշխարհքին
Ճըղճըղալեն անու՜շ, անու՜շ:

Առուն հովտեն փախուստ կտա
Գըլգըլալեն անու՜շ, անու՜շ,
Տաղ կըկարդա քարեն կաքավ
Կըղկըղալեն անու՜շ, անու՜շ:

Երամ կապած կռունկն եկավ
Կըռկըռալեն անու՜շ, անու՜շ,
Բարակ հովը կըշընկշընկա
Զըլզըլալեն անու՜շ, անու՜շ: