«Սեբաստացիներ» վոկալ համույթը Երգչախմբային Արվեստի Միջազգային օրվա համերգին

WORLD CHORAL DAY — ARMENIA

Այս տարի «Հայ Փոքրիկ Երգիչներ» միջազգային ասոցիացիան որոշեց կազմակերպել Երգչախմբային Արվեստի Միջազգային օրը ՝ «Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիայի» հետ համատեղ, Հայաստանի Պետական Մանկավարժական Համալսարանի մեծ համերգասրահում՝ համախմբելով մեկ համերգի շուրջ 500 մասնակցի: Իջևանից, Էջմիածնից, Ապարանից ժամանած երգչախմբերը մեկ բեմում էին մայրաքաղաքի երգչախմբերի հետ, իսկ համերգի ընթացքում ուղիղ կապով առցանց միացան նաև հեռավոր Սյունիքից՝ Կապանի, Ագարակի և Սիսիանի երգչախմբերը: Համերգի ավարտին բոլոր մասնակից 15 երգչախմբերը միասնաբար կատարեցին Կոմիտասի խմբերգերից Կոմիտասի 150-ամյա հոբելյանին ընդառաջ, որը տոնվելու է գալիք տարում:
Աջակցության համար շնորհակալություն ենք հայտնում ՀՀ Մշակույթի Նախարարությանը, Հայաստանի Պետական Մանկավարժական Համալսարանին, բոլոր այն անհատներին, ովքեր մշտապես նեցուկ և հավատարիմ են եղել երգչախմբային արվեստին, ինչպես նաև՝ մասնակից դիրիժորներին ու երգչախմբերին:
Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիայի բոլոր անդամների անունից առանձնահատուկ շնորհակալություն Աշոտ Հարությունյանին՝ Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիայի հնգամյակի կապակցությամբ պատրաստած անդամակցության քարտերի և ողջ տպագրական աշխատանքներին ակտիվ աջակցելու համար, ինչպես նաև Դավիթ Ղահրամանյանին՝ համերգային ողջ ընթացքը ձայնագրության աշխատանքներին ակտիվ մասնակցության համար, Լաուրա Մելիքյանին՝ լուսանկարչական աշխատանքներին ակտիվ մասնակցության համար:
Նորից ու նորից շնորհակալություն բոլոր-բոլորին՝ անմոռանալի շքեղ երգչախմբային երեկոն կազմակերպելու, միասին անցկացնելու համար:

հարգանքով և սիրով՝
Քրիստինե Շերոյան
Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիա
ՀԿ Նախագահ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s