Խոր անտառից մեզ հյուր եկավ,
Սիրուն մի ծառ, գարուն մի ծառ,
Կանաչ թիկնոցն առած ուսին,
Եկավ ուրախ մեր հանդեսին։
Մայրիկն ասաց․- զարդեր չունես,
Ես քեզ զարդեր կտամ պես-պես։
Հայրիկն ասաց․- դու չտխրես,
Կարմիր աստղիկ կտամ ես քեզ։
Տատիկն ասաց․-ծառ ես բոբիկ,
Քեզ տամ բամբակ, կապիր ոտիդ։
Պապիկն ասաց․- բացեք հանդես,
Ձմեռ պապի դառնամ ես Ձեզ։
Ես էլ ասի․- սիրուն իմ ծառ,
Անթիվ զարդեր ունեմ պայծառ,
Արի սիրուն քեզ զարդարեմ,
Շրջան բռնած, շուրջդ պարեմ։
Լա, լա, լա․․․․
ԵՐԳԵՐԻ ԲԱՌԵՐԻ ՀԵՂԻՆԱԿԸ ՆԱՆՍԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆՆ Է
LikeLike
Ամանորյա երգերի բառերի հեղինակը Նանսեն Միքայելյանն է
LikeLiked by 1 person