Ռ․ Ամիրխանյան — Նոր Տարվա Հանդես

Պատրաստել ենք մենք նոր տարվա հանդես,

Նոր տարվա հանդես, նոր տարվա հանդես,

Հագուստներ ունենք, դիմակներ պես-պես,

Դիմակներ պես-պես, դիմակներ․․․

 

Հյուր կգա շուտով ձմեռ պապին,

Ներս կգա մեծ պարկը շալակին,

Ձյուն անուշն էլ, երգը շուրթերին,

Շուրջը կխմբի ժիր մանուկներին։

Թիկ-թակ, մանուկներ,

Մեծ շրջան բացեք, մեծ շրջան բացեք, մեծ շրջան բացեք,

Ինչպես զանգակներ, զանգակներ ուրախ,

Երգով ու պարով զնգացեք։

 

Զարդարել ենք մենք

Եղևնին պայծառ, տոնածառը մեր, տոնածառը մեր,

Դուրսը ձյուն ձմեռ, իսկ ներսում պայծառ, իսկ ներսում անթիվ

Ծաղիկներ։

 

Հյուր կգա․․․․․

 

Ռ․ Ամիրխանյան Եղևնին

Խոր անտառից մեզ հյուր եկավ,

Սիրուն մի ծառ, գարուն մի ծառ,

Կանաչ թիկնոցն առած ուսին,

Եկավ ուրախ մեր հանդեսին։

Մայրիկն ասաց․- զարդեր չունես,

Ես քեզ զարդեր կտամ պես-պես։

Հայրիկն ասաց․- դու չտխրես,

Կարմիր աստղիկ կտամ ես քեզ։

Տատիկն ասաց․-ծառ ես բոբիկ,

Քեզ տամ բամբակ, կապիր ոտիդ։

Պապիկն ասաց․- բացեք հանդես,

Ձմեռ պապի դառնամ ես Ձեզ։

 

Ես էլ ասի․- սիրուն իմ ծառ,

Անթիվ զարդեր ունեմ պայծառ,

Արի սիրուն քեզ զարդարեմ,

Շրջան բռնած, շուրջդ պարեմ։

 

Լա, լա, լա․․․․

 

Ռ․ Ամիրխանյան Դինգ-Դոնգ

Դինգ-դոնգ ձմռան երկնքում,

Դինգ-դոնգ աստղերն են զնգում,

Դինգ-դոնգ դինգ, երկինքը աստղալից,

Լուռ ժպտում է մեզ հեռվից:

Դինգ-դոնգ դինգ, երկինքը աստղալից,

Լուռ ժպտում է մեզ հեռվից:

Դինգ-դոնգ, զիլ զնգա մեր զանգ,

Դինգ-դոնգ, տուր մեզ երազանք,

Դինգ-դոնգ դինգ,  ինչ լավն է եղևնին,

Զիլ զանգերն  իր թևերին..

Դինգ-դոնգ դինգ,  ինչ լավն է եղևնին,

Զիլ զանգերն  իր թևերին..

Ծիլինգ, ծիլինգ․․․․․

Զիլ զանգերն իր թևերին։

 

Ռ․ Ամիրխանյան Մութն ընկել է

Մութն ընկել է, ուշ է արդեն
Աչիկներն են ձեր փակվում,
Երազի մեջ մութ գիշերվա
Հեքիաթներն են արթնանում:

Եվ գիշերն էլ մոր պես բարի
Ձեզ շոյում է երազում,
Ու մինչև լույս աստղ ու լուսին
Անուշ օրոր են ասում:

Դե, փոքրիկ ջան, նանիկ արա,
Քեզ օրոր եմ ես ասում,
Ինչ ուզում ես կտեսնես դու
Քո անուշիկ երազում:

Աչքդ փակիր, տես ինչ սիրուն
Հեքիաթներն են ժպտում …

Расскажи, Снегурочка…