Նախադպրոցական հաստատություններում աշխատողների հնգօրյա վերապատրաստում

Նախադպրոցական հաստատություններում աշխատողների հնգօրյա վերապատրաստում

Ծրագրում՝ Կոմիտասյան և Թումանյանական երգեր, բեմադրություններ:

1. Կաքավիկ

2. Կոտ ու կես

3. Խնոցի

4. Ախ, ինչ լավ է

5. Ամպի տակից, ջուր է գալիս

 

1. Կաքավիկ

Բառեր

Արև բացվեց թուխ ամպերեն,

Կաքավ թըռավ կանաչ սարեն,
Կանաչ սարեն՝ սարի ծերեն,
Բարև բերավ ծաղիկներեն.
Սիրունի՛կ, սիրունի՛կ,
Սիրունի՛կ, նախշուն կաքավիկ:

Քո բուն հյուսած ծաղիկներով
Շուշան, նարգիզ, նունուֆարով,
Քո տեղ լրցված ցող ու շաղով,
Քընես-կելնես երգ ու տաղով.
Սիրունի՛կ, սիրունի՛կ,
Սիրունի՛կ, նախշուն կաքավիկ: 

Քո թև փափուկ ու խատուտիկ,
Պըստի կըտուց, կարմիր տոտիկ,
Կարմիր-կարմիր տոտիկներով,

Կըշորորաս ճուտիկներով.

Սիրունի՛կ, սիրունի՛կ,
Սիրունի՛կ, նախշուն կաքավիկ: 

 

2. Կոտ ու Կես

Կոտ ու կես կորեկ ունեմ ցանելու համար,
Ճնճղուկներ թռան եկան ուտելու համար,
Կռացա քար վեր առա զարկելու համար,

____Այ ճնճղուկիկ,
____Կարմիր տոտիկ,
____Սիպտակ փորիկ,
____Ուտեն կուտիկ,
____Խմեն ջրիկ,
____Առվի եզրիկ,
____Պստիկ-մստիկ,

Փախչեն երթան ման գալու համար:

 

Թռան գացին բերդի տանիս գանգտելու համար

Ղասաբներ ժողվան, էկան դեղմաշկի համար

Երեցներ ժողվան, էկան օրհնելու համար

____Այ ճնճղուկիկ,
____Կարմիր տոտիկ,
____Սիպտակ փորիկ,
____Ուտեն կուտիկ,
____Խմեն ջրիկ,
____Առվի եզրիկ,
____Պստիկ-մստիկ,

Փախչեն երթան ման գալու համար:

3. ԽՆՈՑԻ

Հարի՛, հարի՛, խնոցի՛,

Մեջդ բարի, խնոցի՛,
Ունկըդ բարակ, խնոցի՛,
Մեջըդ կարագ, խնոցի՛։

Փլավ կեփեմ եղ չկա

Փեսեն էկավ տեղ չկա

Հարի՛, հարի՛, խնոցի՛,
Բերքդ բարի, խնոցի:

4. Ախ, ինչ լավ են սարի վրա

Ախ, ինչ լավ են սարի վրա

Անցնում օրերն անուշ, անուշ,

Անրջային, թեթևասահ

Ամպ ու հովերն անուշ, անուշ:

Ահա բացվեց թարմ առավոտ,

Վարդն է թափում սարին-քարին,

Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,

Շնչում բուրմունք եդեմային:

Ախ, ինչ հեշտ են սարի վրա

Սահում ժամերն անուշ, անուշ,

Շվին փչեց հովիվն ահա,

Աղջիկն ու սերն անուշ, անուշ:

 

5. Ամպի տակից ջուր է գալիս

Ամպի տակից ջուր է գալիս,
Դոշ է տալիս, փրփրում,
էն ո՛ւմ յարն է նստած լալիս
Հոնգուր-հոնգուր էն սարում։

Ա՛յ պաղ ջրեր, զուլալ ջրեր,
Որ գալիս եք սարերից,
Գալիս՝ անցնում հանդ ու չոլեր,
Յարս էլ խմե՞ց էդ ջրից։

Ամպի տակից ջուր է գալիս,
Դոշ է տալիս, փրփրում.
Ա՜խ, իմ ազիզ յարն է լալիս
Հոնգուր-հոնգուր էն սարում։

 

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s