Սեբաստացու օրեր
Նախագիծ. «Պարերգերի, խաղերգերի և հացի երգերի կատարում»
Նպատակ
1.Կոմիտասյան և ազգային պարերգերի, խաղերգերի և հացի երգերի կատարում:
2. Յուրացում և տարածում, կրթական փոխանակման միջոցով հեղինակային կրթական ծրագրերի տարածում:
3. ազգային մշակույթի յուրացում:
4. Համատեղ համերգ- ամփոփում Արևելյան դպրոցում:
Խնդիրներ
- Կոմիտասի գրառած, ինչպես նաև այլ ազգային պարերգերի ուսուցում, կատարում,
- պարերգի պարային քայլի չափին համապատասխան պարի իմացում, կատարում,
- ազգային պարի և պարերգի ընդհանուր և տարբերող գծերի իմացություն:
Տարիքային խումբ
Արևելյան, Արևմտյան դպրոցների և քոլեջի սովորողներ, դասավանդողներ:
Ժամանակացույց
Նոյեմբերի 8-ին, ժամը 11:00-ին:
Արդյունքում սովորողը
կիմանա Կոմիտասի գրառած խաղերգերը, պարերգերը, որն է պարերգը, ինչով է տարբերվում ազգային պարից, կկատարի ուսուցանվածը, կկարողանա ազգային երգերի մեջ գտնել պարերգը, հաշվել պարային ոտքը և կատարել համապատասխան պարը: