Սեբաստացու օրեր «Պարերգերի, խաղերգերի և հացի երգերի կատարում» նախագիծ. Արևմտյան դպրոցի և քոլեջի հետ

Սեբաստացու օրեր

Նախագիծ. «Պարերգերի, խաղերգերի և հացի երգերի կատարում»

Նպատակ

1.Կոմիտասյան և ազգային պարերգերի, խաղերգերի և հացի երգերի կատարում:

2. Յուրացում և տարածում, կրթական փոխանակման միջոցով հեղինակային կրթական ծրագրերի տարածում:

3. ազգային մշակույթի յուրացում:

4. Համատեղ համերգ- ամփոփում Արևելյան դպրոցում:

Խնդիրներ

  • Կոմիտասի գրառած, ինչպես նաև այլ ազգային պարերգերի ուսուցում, կատարում,
  • պարերգի պարային քայլի չափին համապատասխան պարի իմացում, կատարում,
  • ազգային պարի և պարերգի ընդհանուր և տարբերող գծերի իմացություն:

Տարիքային խումբ

Արևելյան, Արևմտյան դպրոցների և քոլեջի սովորողներ, դասավանդողներ:

Ժամանակացույց

Նոյեմբերի 8-ին, ժամը 11:00-ին:

Արդյունքում սովորողը

կիմանա Կոմիտասի գրառած խաղերգերը, պարերգերը, որն է պարերգը, ինչով է տարբերվում ազգային պարից, կկատարի ուսուցանվածը, կկարողանա ազգային երգերի մեջ գտնել պարերգը, հաշվել պարային ոտքը և կատարել համապատասխան պարը:

«Երգում ենք Կոմիտաս Աշտարակի ջրաղացում» ուսումնական նախագիծ

Նպատակը-Կոմիտասյան պարերգերի  յուրացում և տարածում, կրթական փոխանակման միջոցով հեղինակային կրթական ծրագրերի տարածում: Համատեղ համերգ- ամփոփում Աշտարակի ջրաղացում:

Մասնակիցներ- Արևելյան դպրոցի սովորողներ, Աշտարակյան տարբեր դպրոցների սովորողներ, ծնողներ, ուսուցիչներ:

Խնդիրներ-Զարգացնել սովորողների գրական, երաժշտական ճաշակը, ստեղծագործական հմտությունները, բանավոր խոսքը, համագործակցային հմտությունները, մեդիահմտությունները:

Առաջին՝ նախապատրաստական փուլ 

Սովորում ենք կոմիտասյան Խաղերգեր, պարերգեր:

  • Տեքստից դուրս ենք գրում անծանոթ բառերը և օնլայն բառարանի միջոցով բացատրում: Անծանոթ բառերով կազմում ենք բառակապակցություններ, նախադասություններ:
  • Հաշվում ենք, թե պարերգը քանի՞ նախադասությունից, քառատողից, բառից է բաղկացած, ո՞ր բառերն են հաճախ կրկնվում, ո՞րն է ամենաշատ կրկնվող բառը և քանի անգամ է այն կրկնվում:
  • Որևէ էլեկտրոնային ծրագրով նկարում ենք երգի սյուժեն, վրան մուտքագրում ենք տեքստը՝ դարձնելով կարաոկեներ:

Սովորում ենք երգն ու պարը համատեղ կատարել:

Պարերգերի տեքստերն ուղարկում ենք նաև գործընկեր դպրոցներին, որպեսզի վերջիններս նույնպես յուրացնեն:

Նախագծի արդյունք՝ համատեղ համերգ և կոմիտասյան նոր երգի յուրացում Աշտարակի ջրաղացում:

Ծրագրում՝

1.Կոտ ու Կես

2. Ջաղացս մանի մանի

3. Քուրիկ զիզի

4. Գունդ անեմ

5. Հալել եմ եղը

6. Հաց կթխեմ գարի ա

7. Ցորեն եմ ցանե

Հանդիպում Աշտարակի ջրաղացում՝ 09.11.2018թ  11:00-ին

Համատեղ մասնակցություն  Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն. համայնքային ծեսին:

Նախագծի ղեկավար՝ Հռիփսիմե Առաքելյան, երաժշտության համակարգող՝ Մարինե Ոսկանյան: