Ինչ զով գիշեր է, մեկն ինձ հիշել է,
Նա ինձ հուշել է անհիշելին:
Նա է իմ հույսը, անտարակույսը,
Նա է իմ լույսը կեսգիշերին:
Նա է իմ հույսը, անտարակույսը,
Նա է իմ լույսը կեսգիշերին:
Նա՝ ով եկել էր, կյանքս բեկել էր,
Բախտս թեքել էր, ինքն իր բախտին:
Բայց արդեն ուշ է, ուշ է մշուշ է,
Սերը քնքուշ էր կեսգիշերին:
Բայց արդեն ուշ է, ուշ է մշուշ է,
Սերը քնքուշ էր կեսգիշերին:
Ներս արի, ներս արի, ի՞նչ ես կանգնել:
Ի՞նչ ես հիմար ժպիտով քարացել:
Սա Երևանն է, այստեղ դու տանն ես,
Ուր քեզ սպասում են դեռ կեսգիշերին:
Ուր կամ սիրում են, կամ հայհոյում են՝
Երբ հիշեցնում են անհիշելին:
Ներս արի, ներս արի, ի՞նչ ես կանգնել:
Ի՞նչ ես հիմար ժպիտով քարացել:
Սա քո փողոցն է՝ կյանքիդ դպրոցը,
Ուր քեզ հիշում են՝ դեռ չեն մոռացել:
Սա քո փողոցն է՝ կյանքիդ դպրոցը,
Ուր քեզ հիշում են՝ դեռ չեն մոռացել:
Ինչ զով գիշեր է, մեկն ինձ հիշել է:
Նա ինձ հուշել է անհիշելին:
Բայց արդեն ուշ է, ուշ է մշուշ է,
Սերը քնքուշ էր կեսգիշերին:
Բայց արդեն ուշ է, ուշ է մշուշ է,
Սերը քնքուշ էր կեսգիշերին: