Կոմիտասյան օրերին «Պարապմունք — համերգ» նախագծով հանդիպում են Քոլեջի, Արևելյան և Արևմտյան դպրոց-պարտեզի սովորողները

Կրթահամալիրի օրացույցով սեպտեմբերի 24-ից  հոկտեմբերի 5-ը՝ Կոմիտասյան օրերին Քոլեջի երաժշտության սրահում հանդիպում են Արևելյան դպրոցի 4 — 5-րդ դասարանների սովորողները (երաժշտության դասավանդող՝ Մարինե Ոսկանյան), Արևմտյան դպրոցի 5-տարեկանների խումբը (երաժշտության դասավանդող՝ Սոֆյա Գրիգորյան), Քոլեջի ուսանողները (երաժշտության դասավանդող՝ Մարինե Մկրտչյան):

Ծրագրում

  • Կոմիտասի գրառած, մշակած ազգային երգեր, պարերգեր
  • Կոմիտասի հեղինակային երգեր
  • այլ ազգային պարերգեր

Ընթացք

Պարապմունք — համերգի մասնակիցները նախօրոք ուսումնասիրում են  Կոմիտասի կյանքը, նրա թողած ժառանգությունը: Կատարվում են ինչպես երգեր, պարերգեր, այնպես էլ Կոմիտասի բանաստեղծություններից մի քանիսը:

Կատարվող երգեր, պարերգեր, պարեր

Ծառի տակին կար կանեմ

Հալել եմ եղը

Բոբիկ ջուր մի էրա

Ա՜խ, լոթի Մարան

Քեզի մեռնիմ Էջմիածին

Էրնեկ ես ծառ էղնեի

Արև, արև, արի դուս

Արև, արև, ե՛կ, ե՛կ

Փայտե ձիուկ

Սոնա յար

Այբ, բեն, գիմ

Պարեր. Քեզի մեռնիմ, Էջմիածին

12 ոտք

3 ոտք

Կոմիտաս. բանաստեղծություններ

Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

Սեր-հովիկ

Շնչե՛, հովիկ,
Դու թոթովիկ՝
Կյանքի սերը՝
Սրտի բերը՝
Պարուրելով,
Ծարուրելով՝
Ծովի ալքեն,
Ամպի ծալքեն,
Ալ ծաղկունաց
Հրո հալքեն,
Թող նա վառե՛ իմ ծոցիկին ոսկի լույս,
Հողմահարե՛ դու բոցիկին, որ իմ հույս՝
Լանջիս վրա
Հավետ եռա՛:

Ճանապարհ

Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով։
Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի․․․
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի։

Սա Երևանն է (Ռ․ Հախվերդյան)

Ինչ զով գիշեր է, մեկն ինձ հիշել է,
Նա ինձ հուշել է անհիշելին:
Նա է իմ հույսը, անտարակույսը,
Նա է իմ լույսը կեսգիշերին:
Նա է իմ հույսը, անտարակույսը,
Նա է իմ լույսը կեսգիշերին:

Նա՝ ով եկել էր, կյանքս բեկել էր,
Բախտս թեքել էր, ինքն իր բախտին:
Բայց արդեն ուշ է, ուշ է մշուշ է,
Սերը քնքուշ էր կեսգիշերին:
Բայց արդեն ուշ է, ուշ է մշուշ է,
Սերը քնքուշ էր կեսգիշերին:

Ներս արի, ներս արի, ի՞նչ ես կանգնել:
Ի՞նչ ես հիմար ժպիտով քարացել:
Սա Երևանն է, այստեղ դու տանն ես,
Ուր քեզ սպասում են դեռ կեսգիշերին:
Ուր կամ սիրում են, կամ հայհոյում են՝
Երբ հիշեցնում են անհիշելին:

Ներս արի, ներս արի, ի՞նչ ես կանգնել:
Ի՞նչ ես հիմար ժպիտով քարացել:
Սա քո փողոցն է՝ կյանքիդ դպրոցը,
Ուր քեզ հիշում են՝ դեռ չեն մոռացել:
Սա քո փողոցն է՝ կյանքիդ դպրոցը,
Ուր քեզ հիշում են՝ դեռ չեն մոռացել:

Ինչ զով գիշեր է, մեկն ինձ հիշել է:
Նա ինձ հուշել է անհիշելին:
Բայց արդեն ուշ է, ուշ է մշուշ է,
Սերը քնքուշ էր կեսգիշերին:
Բայց արդեն ուշ է, ուշ է մշուշ է,
Սերը քնքուշ էր կեսգիշերին: