Գարուն Երևան (Խոսք՝ Ա. Գրաշու, երաժշտ. Ա. Խաչատրյան)

Գարուն Երեւան, սիրուն Երեւան,
Վարդեր ես ճամբիս փռում Երեւան.
Ուր էլ գնամ, ուր էլ մնամ,
Քեզ եմ հավիտյան սիրում Երեւան:

Կրկներգ

Իմ ջահել սրտի

Վառ ու վառման հույսն ես Երևան,

Իմ ժողովրդի

Անուշ աչքի լույսն ես Երեւան,

Իմ Հայաստանի

Զարդն ես Երեւան:

Զուգվել, զարդարվել, սիրուն աննման,
Դու նորահարս ես դարձել Երեւան,
Հայրենական գարնան գրկում
Ծաղկի’ր, ծիծաղիր, երգի’ր Երեւան:

Կրկներգ

Իմ ջահել սրտի….

Երգը շրթունքիս, կռիվ գնացի,
Քո կյանքի համար, անվախ կռվեցի,
Կրակ կռվում, կրակ հեռվում,
Պատկերիդ պայծառ, կարոտ մնացի:

Կրկներգ

Իմ ջահել սրտի…

Տեսագրություն

Իմ Երևան (Խոսք՝ Վ. Հարությունյանի, երաժշտ. Ա. Բաբաջանյանի)

Այստեղ եմ ծնվել ես, այստեղ մեծացել,
Այս ջուրը խմել սառնորակ,
Հազար ճանապարհ ես իմ դեմ դու բացել,
Իմ լավ, հարազատ իմ քաղաք:

Քարդ քարիդ եմ շարել,
Քեզ հետ հասակ եմ առել,
Իմ Երևան, քո ամեն շենքի հետ
Ես իմ կյանքն եմ կապել առհավետ:

Քեզ միշտ սիրել եմ, իմ վարդագույն ընկեր,
Քեզնով ապրել եմ, քեզ միշտ երգել,
Դու անխավար լույսի տուն, Երևան,
Ամեն հայի հույսի տուն, Երևան:

Սիրում եմ գարունդ փարթամ ու լուսեղ,
Աշունդ` ոսկե մի երազ,
Նորքիդ բարդիները նազուկ ու վսեմ,
Զանգվիդ կոհակները փիրուզ:

Քեզ հետ կիսել եմ ես միշտ

Թե՛ խնդություն և թե՛ վիշտ

Իմ Երևան, 

Քո կանաչ սրտի հետ

Ես իմ սիրտն եմ կապել առհավետ: