Հեյ ջան Երևան (խոսք՝ Հովհ. Ղուկասյանի Երաժշտ.՝ Արտեմի Այվազյանի)

Երևանում տոն է` թող բոլորը գան,

Օդը հրաշալի է, ջուրն անմահական,

Նա մի բուրաստան է, վեհ ու ձյունաթագ

Մեր Մասիսների սուրբ, վառ հայացքի տակ:

Հեյ ջա՜ն, Երևան, մեր մայր օրորան,

Հեյ ջա՜ն, հե՜յ, ջան, դու իմ Երևան,

Հեյ ջա՜ն, հե՜յ, ջան, դու իմ Երևան:

Չի ապրել կյանքում ով գեթ իր երազով,

Չի տեսել աստղերն ու մեր ծաղկունքը ծով,

Իսկ մեր աղջիկները՝ սերն է իմ վկա,

Ով նրանց տեսնում է՝ էլ հանգիստ չկա:

 

Հեյ ջա՜ն, Երևան, մեր մայր օրորան,

Հեյ ջա՜ն, հե՜յ, ջան, դու իմ Երևան,

Հեյ ջա՜ն, հե՜յ, ջան, դու իմ Երևան:

Տեսագրություն

Իրիկնային Երևան (խոսք՝ Վլ. Հարությունյանի, երաժշտ.՝ Ալ.Աճեմյանի)

Երեկոն է երբ իջնում,

Գրկում մով այգին,

Ջահելներն են միշտ շրջում

Երգը շուրթերին:

Աստղերից էլ վառ,

Արևից անմար,

Դա մեր սերն է,

Մեր հույզերն են,

Մեր ուղին պայծառ:

Ուռիներն են կապտաշոր,

Երգը լուռ լսում,

Բարդիներն են մեղմօրոր,

Երգի հետ նազում:

Աստղերից էլ վառ….

 

Ու թռչում է երգը մեր,

Մտնում բակ ու տուն,

Ծածանում սիրո լույսեր,

Ամեն մի սրտում:

Աստղերից էլ վառ….

Տեսագրություն

Էրեբունի-Երևան (երաժշտ. Է. Հովհաննիսյան, խոսք. Պ. Սևակ)

Երևան դարձած իմ Էրեբունի,
Դու մեր նոր Դվին, մեր նոր Անի:
Մեր փոքրիկ հողի դու մեծ երազանք,
Մեր դարե կարոտ, մեր քարե նազանք:

Երևան դարձա՜ծ իմ Էրեբունի,
Դարեր ես անցել, բայց մնացել ես պատանի:
Քո Մասիս հորով, քո Արաքս մորով,
Մեծանաս դարով, Երևա՜ն:

Մենք արյան կանչեր ունենք մեր սրտում,
Անկատար տենչեր ունենք դեռ շատ:
Մեր կանչն առանց քեզ իզուր կկորչի,
Առանց քեզ մեր տաք տենչն էլ կսառչի:

Երևան դարձա՜ծ իմ Էրեբունի…

Կյանքում ամեն սեր լինում է տարբեր,
Իսկ մենք բոլորս էլ քեզնով արբել:
Տաք է սերը մեր շեկ քարերիդ պես,
Հին է սերը մեր ձիգ դարերիդ պես:

Երևան դարձա՜ծ իմ Էրեբունի…