Թամզարա, հա՜յ, թամզարա,
Թամզարա, հա՜յ, թամզարա,
Թամզարա, հա՜յ, թամզարա,
Համ լե, լե, համ՝ զար ա:
Ո՞ւր գնացիր, ո՞ւր եկար,
Թամզարա, հա՜յ, թամզարա,
Դուն իմ սրտին դուր եկար,
Թամզարա, հա՜յ, թամզարա:
Սիրել եմ սերն էրեսին,
Թամզարա, հա՜յ, թամզարա,
Անթառամ թերն էրեսին,
Թամզարա, հա՜յ, թամզարա:
Թամզարա, հա՜յ, թամզարա,
Թամզարա, հա՜յ, թամզարա,
Թամզարա, հա՜յ, թամզարա,
Համ լե, լե, համ՝ զար ա:
Ուր որ գնաս, հետըդ եմ,
Թամզարա, հա՜յ, թամզարա,
Ալ խնձոր եմ, ձեռիդ եմ,
Թամզարա, հա՜յ, թամզարա,
Կայնել ես վարդի հովին,
Թամզարա, հա՜յ, թամզարա,
Քամին տա ծոցիդ մովին,
Թամզարա, հա՜յ, թամզարա:
Թամզարա, հա՜յ, թամզարա,
Թամզարա, հա՜յ, թամզարա,
Թամզարա, հա՜յ, թամզարա,
Համ լե, լե, համ՝ զար ա:
Նոր էկար, բարով էկար,
Թամզարա, հա՜յ, թամզարա,
Կանաչ կալերով էկար,
Թամզարա, հա՜յ, թամզարա:
2. Ա՜խ, լոթի Մարան
Ա՜խ, լոթի Մարան, ջան Մարան,
Ջա՜ն, լոթի Մարան, ջան Մարան:
Նոր տնկած բաղի բար ես,
Ա՜խ, լոթի Մարան, ջան Մարան,
Ինձի թազա նուբար ես,
Ջա՜ն, լոթի Մարան, ջան Մարան,
Անունիդ մեռնեմ, տղա,
Ա՜խ, լոթի Մարան, ջան Մարան,
Աշխարհին բարեբար ես,
Ջա՜ն, լոթի Մարան, ջան Մարան:
Ա՜խ, լոթի Մարան, ջան Մարան,
Ջա՜ն, լոթի Մարան, ջան Մարան:
Ջուխտ գութան արտ կբանի,
Ա՜խ, լոթի Մարան, ջան Մարան,
Շեկ աղջիկ հաց կտանի,
Ջա՜ն, լոթի Մարան, ջան Մարան,
Մեկ՝ կքելե, մեկ՝ կկայնի,
Ա՜խ, լոթի Մարան, ջան Մարան,
Տեսնողի խելք կտանի,
Ջա՜ն, լոթի Մարան, ջան Մարան:
Ա՜խ, լոթի Մարան, ջան Մարան,
Ջա՜ն, լոթի Մարան, ջան Մարան: