Հունիսի 15-ի ուրբաթ-պարապմունքը ներկայացնում է սեբաստացիական ազգային երգ-պարային համույթների, ազգային նվագարաններով կենդանի երգուսուցման միասնական գունապնակ: Ուրբաթ համերգը կազմակերպում է «Սեբաստացիներ» վոկալ համույթը՝ ներկայացնելով համույթի գործունեությունը որպես ուսումնական, համագործակցային լաբորատորիա` գույնի, արդուզարդի , փոխանցելու, տրամադրության ձևաչափով: Փառատոնի ամփոփմանն ունենալու ենք Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային, Միջին և Ավագ դպրոցների, Քոլեջի դասավանդողների երգ-պարի համույթներ՝ տեխնոլուգ-ոճավորողների կողմից առաջարկված արդուզարդով, հագուստներով, երաժիշտների կողմից ընտրված հավես երգաշարերով: Սա նաև նախապատրաստական փորձ է՝ հարսանեկան ծեսի համար:
Ուրբաթի առաջարկված բովանդակային հիմնանյութը՝ այսպիսին.
-
ուսուցչական երգ-պարային համույթներ
-
Ազգային երաժշտախաղեր
-
Հրավիրյալ երաժշտախմբեր
-
Երգուսուցում
Արևելյան դպրոց համույթ
Լուսնակը նորել է
Լուսնակը նորել է, լավ լուս չի տալիս
Յարըս խռովել է վայ, բարև չի տալիս:
Կանաչ արտը հաց տարա,
Լուսնակը նորել է, լավ լուս չի տալիս
Յարիս տեսա, ետ դառա,
Յարըս խռովել է վայ, բարև չի տալիս:
Լուսնակը նորել է, լավ լուս չի տալիս
Յարըս խռովել է վայ, բարև չի տալիս:
Ցոլակ ջան, ցոլ տու գնա կնգադ հետ յոլա գնա
Ցոլակ ջան, ցոլ տու գնա կնգադ հետ յոլա գնա:
Արտի մեջ լորիկ թռավ, Ցոլակ ջան, ցոլ տու գնա
Քո սերն իմ սրտին կպավ, կնգադ հետ յոլա գնա,
Գութանը մանի-մանի, Ցոլակ ջան, ցոլ տու գնա
Անուշ քունս կտանի, կնգադ հետ յոլա գնա:
Ցոլակ ջան, ցոլ տու գնա կնգադ հետ յոլա գնա
Ցոլակ ջան, ցոլ տու գնա կնգադ հետ յոլա գնա:
Աման Թելո, Թելո ջան, Թելո,
Սիրուն Թելո, Թելո ջան, Թելո:
Գնա, գնա գալիս եմ Թելո
Ես քո թարգը տալիս չեմ Թելո:
Աման Թելո, Թելո ջան, Թելո,
Սիրուն Թելո, Թելո ջան, Թելո:
Մեր դռանը խնկի ծառ գյուլում ջան,
Ձեր դռանը խնկի ծառ գուլում ջան,
Խնկենինա բելեր բար, գյուլում ջան,
Իմ խորոտիկ պզտիկ յար գյուլում ջան: