Նուբարին բոյը չինար է,
Աչքերը նուշ ու ղումար է,
Երեք օրվան լուսնի նման
Ունքերը կեռ ու կամար է…
Նուբարին բոյը չինար է,
Աչքերը նուշ ու ղումար է,
Երեք օրվան լուսնի նման
Ունքերը կեռ ու կամար է:
Նուբար կերթա օրոր-շորոր,
Ախ կքաշե գիշեր ու զօր,
Նուբարի յար կայնե մոլոր
Ու ման կուգա գյուղի բոլոր:
Նուբարին բոյը չինար է,
Աչքերը նուշ ու ղումար է,
Երեք օրվան լուսնի նման
Ունքերը կեռ ու կամար է:
Սև գյուլի, սև գյուլի,
Ծիծեռնակի բույնը, ծիծեռնակի բույնը,
Երթամ կանգնեմ շեկո յարիս դուռը,
Երթամ կանգնեմ շեկո յարիս դուռը:
Լե,լե,լե…..