Մայիսյան 13-րդ հավաք. աշխատակարգ

Հեղինակային մանկավարժության հեղինակների ամենամյա մայիսյան 13-րդ հավաք՝ մայիսի 14-18-ը:

Մայիսի 14, երկուշաբթի

09:30 Ֆրանկոֆոնիայի հիմնի ձայնագրություն

11:00 Ավագ և Արևելյան դպրոցների երգչախմբերի համատեղ փորձ

12:00 Միջին և Արևելյան դպրոցի սովորողների հետ վրացական պարի փորձ

13:00 Անուշ պոեմի փարձ

15:15 Սեբաստացիներ ուսուցչական երգչախմբի փորձ

Մայիսի 15, երեքշաբթի

11:00 Համաշխարհային երաժշտական գունապնակ համերգի փորձ մարմարյա սրահում

14:30 Ճանաչենք մեր ստամբուլահայ մշակույթը համերգ, Սեբաստիա համերգասրահ

Մայիսի 16, չորեքշաբթի

11:00 Համերգի փորձ

15:15 մեդիաչորեքշաբթի համերգ մարմարյա սրահում՝ Համաշխարհային երաժշտական գունապնակ խորագրով, պատասխանատու Արևելյան դպրոց

Մայիսի 17, հինգշաբթի

10:00 Համբարձման ծեսը Արևելքում

Մայիսի 18, ուրբաթ

09:00 Առավոտյան «Ուսումնական պատարագ», Սբ. Երրորդություն եկեղեցի,

15:15 Անուշ պոեմի մեդիաուրբաթ

Մայիսի 14-18․

  • Կրթահամալիրի դպրոցներում՝ հեղինակային կրթական ծրագրերի ուսումնական պլաններով որոշված նախագծային ուսուցման ստուգատես։ Իրականացվող ուսումնական նախագծերը, դպրոցների աշխատակարգերը հրապարակվում են մինչև մայիսի 10-ը։ Նախագծում գործընկերների ներգրավումը նախագծի ղեկավարի-մասնակիցների ուսումնական աշխատանքն է։
  • Հեղինակային կրթական ծրագրով վերապատրաստումներ։
    Վերապատրաստումը հայտարարում, ծրագիրը մշակում-հրապարակում են կրթահամալիրի լաբորատորիաները, մասնախմբերը, մենթոր, նախագծի ղեկավար ուսուցիչները։ Վերապատրաստումն իրականացվում է նախագծային ուսուցման իրական միջավայրում։
  • Հեղինակային կրթական ծրագրի 2017-2018 ուսումնական տարվա արդյունքներ՝ ներկայացում, համերգ, ցուցադրություն։
  • Բանգլադեշյան ամենամյա հունիսյան պլեների ճամբարների, ստուգատեսային նախագծերի գործընկերների ներկայացում
  • Հունիսյան ամենամյա ազգագրական փառատոնի ծրագրի, գործընկերների ներկայացում
  • 3-րդ, 5-րդ, 9-րդ դասարանցիների հմտություն-կարողությունների ներկայացում, ուսումնական արդյունքների ամփոփում

Մայիսի 15. Մանկավարժական ակումբ.

Մայիսի 16. Մանկավարժական աշխատողների շուրջտարյա դպրոցի պարապմունքներ

Մայիսի 17. Երեկոյան ժամերգություն-ընթերցում, հանդիպում Սուրբ Աննա եկեղեցում

Մայիսի 18. Առավոտյան ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում
Մեդիաուրբաթ-հավաքի ամփոփում

Հրապարակումները

  • Հավաքի նախապատրաստման և ընթացքի լուսաբանում՝ ուսումնական բլոգներում, ենթակայքերում, mskh.am-ում
  • Հավաքի հոդվածներ՝ ուսումնական բլոգներում, «Դպիրում»
  • Տեսադասեր՝ ուսումնական բլոգներում, Սեբաստացի TV-ում, «Դպիրում», mskh.am-ում
  • Մայիս-օգոստոսի ուսումնական-ճամբարային, ստուգատեսային նախագծեր՝ ուսումնական բլոգներում, ենթակայքերում, mskh.am-ում
  • 2018-2019-ի ուսումնական փաթեթներ ըստ ուսումնական բնագավառների, ուսումնական նյութերի ժողովածուներ՝  դասավանդողների, լաբորատորիաների բլոգներում, մեդիագրադարանում

Մայիսյան հավաքի օրերին հանձնվող մրցանակները՝

  • «Հակոբ Հակոբյան»
  • «Ռուդիկ Հարոյան»
  • «Վահան Ասատրյան»
  • «Աիդա Պետրոսյան»
  • «Հեղինակային կրթական ծրագրի հեղինակ»
  • «Մուտք մանկավարժություն»
  • «Մարի Գաբանյան» (Գրադարանի աղջիկ)