Նախագիծ. Ուսումնական Գյումրի ամփոփում

 «Ուսումնական Գյումրի» նախագծով կրթահամալիրի նախակրթարանների դաստիարակների խումբը՝ կրթական փոխանակումներ իրականացնող ծրագրով՝  մարտի 17-ին  հյուրնկալվեց Գյումրու  «Արձագանք» մանկապարտեզ:
Վերապատրասողներն աշխատեցին անհատական նախագծերով:

 

Ես ևՄարինե Մկրտչյանը համատեղ իրականացրեցինք հատվածներ՝ Ծառզարդարի և Զատիկի ծեսերից:

Շատ տպավորված էինք թե՛ երեխաների և թե՛ դաստիարակների պատրաստվածությունից, երեխաները շատ լավ տիրապետում էին նյութերին, երաժշտության դաստիարակի հետ միասին պատրաստել էին տարբեր շրխկաններ: Համատեղ աշխատանքը բովանդակալից էր և արդյունավետ: Ակլատիզի բիզ-բիզ փետուրները գլխից պոկեցինք, չիք-չիք արեցինք, ձվախաղեր խաղացինք, ուրախացանք, հարազատացանք ու դժվարությամբ բաժանվեցինք: …

Տպավորությունները շատ մեծ էին և բովանդակալից:

Մանկապարտեզում աշխատանքներն ավարտելուց հետո թափառեցինք  Գյումրիի փողոցներով, մեծագույն հաճույք և բերկրանք էր…Շնորհակալ եմ գեղեցիկ օրվա համար:

Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի