«Բարեկամություն» ճամբար ծիսական պարապմունք-ծրագիր

Նախագիծ. «Հարության (Զատիկի) ծեսը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»  

Զատկական ավագ շաբաթ

26.03.2018
«Բարեկամություն» ճամբար. ծիսական պարապմունք

Ավագ երկուշաբթի — օրվա խորհուրդը՝ «Երկնքի ու երկրի արարչագործություն». Ջաղացպանի օր, «Անպտուղ թզենու» առակը

«Ջաղացս մանի, մանի»  երգի ուսուցում
Ջրաղացի խաղ
«Յալալի»  ծիսական պարերգի ուսուցում
«Սուրբ Աստված սուրբ» — հատված պատարագից, ուսուցում
Ցորեն եմ ցանե արտը — պարերգի ուսուցում

27.03.2018

Ավագ երեքշաբթի — օրվա խորհուրդը՝ «Ավագ երեքշաբթին պատկերն է արարչության երրորդ օրվա, երբ Աստված երկրի վրա դալար բույսեր և պտղատու ծառեր աճեցրեց:
Խնոցի հարելու օրն, «Տաս կույսերի» առակը

«Յալալի»  ծիսական պարերգի կատարում
«Սուրբ Աստված սուրբ» — հատված պատարագից — կատարում
«Ջաղացս մանի, մանի»  երգի կատարում
Ցորեն եմ ցանե արտը — պարերգի կատարում
Հարի, հարի, խնոցի  — աշխատանքային երգի ուսուցում
Հաց կթխեմ, գարի ա — պարերգի ուսուցում
Հալել եմ եղը — պարերգի ուսուցում

Նախագիծ. Ուսումնական Գյումրի ամփոփում

 «Ուսումնական Գյումրի» նախագծով կրթահամալիրի նախակրթարանների դաստիարակների խումբը՝ կրթական փոխանակումներ իրականացնող ծրագրով՝  մարտի 17-ին  հյուրնկալվեց Գյումրու  «Արձագանք» մանկապարտեզ:
Վերապատրասողներն աշխատեցին անհատական նախագծերով:

 

Ես ևՄարինե Մկրտչյանը համատեղ իրականացրեցինք հատվածներ՝ Ծառզարդարի և Զատիկի ծեսերից:

Շատ տպավորված էինք թե՛ երեխաների և թե՛ դաստիարակների պատրաստվածությունից, երեխաները շատ լավ տիրապետում էին նյութերին, երաժշտության դաստիարակի հետ միասին պատրաստել էին տարբեր շրխկաններ: Համատեղ աշխատանքը բովանդակալից էր և արդյունավետ: Ակլատիզի բիզ-բիզ փետուրները գլխից պոկեցինք, չիք-չիք արեցինք, ձվախաղեր խաղացինք, ուրախացանք, հարազատացանք ու դժվարությամբ բաժանվեցինք: …

Տպավորությունները շատ մեծ էին և բովանդակալից:

Մանկապարտեզում աշխատանքներն ավարտելուց հետո թափառեցինք  Գյումրիի փողոցներով, մեծագույն հաճույք և բերկրանք էր…Շնորհակալ եմ գեղեցիկ օրվա համար:

Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի

 

Երաժշտության ուսուցիչների վերապատրաստում 14.03-16.03.2017թ

  1. Ծանոթացում Հակաբացիլ Կոմիտաս նախագծի հետ, ով է նախագծի հեղինակը, ինչ առաքելություն ունի այն և ինչ սկզբունքներով է կազմակերպվում:
  2.  Ծանոթացում «Կոմիտասի հետ» դասարանական երգչախմբերի ստուգատես (ձայնասկավառակի թողարկում) նախագծի նպատակները, խնդիրները և արդյունքները:
  3. Առավոտյան ընդհանուր պարապմունքն ինչ է տալիս սովորողին, ինչ արդյունքի է հնարավոր հասնել առավոտյան պարապմունքի միջոցով:
  4. Ծիսական երգեր, խաղեր. պարերգերը
  5. «Երաժշտական ինքնաշեն գործիքներ, գործիքներ» ինչպես և ինչով են պատրաստում սովորողները:
  6. Մեդիապարապմունք-համերգ

«Հակաբացիլ Կոմիտաս» նախագիծ

Նախագիծ. «Հակաբացիլ Կոմիտաս»

  1. Թեման

Կոմիտաս, Կոմիտասի ժառանգությունը

  1. Մասնակիցների, սովորողների տարիքային խումբը

Նախակրթարան

Կրտսեր դպրոց

Միջին դպրոց

Ավագ դպրոց

  1. Աշխատանքների ծավալը և ժամանակացույցը

Նախագիծն իրականացվում է տարվա ընթացքում, ամփոփվում է ուսումնական տարվա վերջում՝ ընդհանուր կատարումներով, ներկայացված նախագծերով:

  1. Աշխատանքների ընթացքը, նպատակը, խնդիրներն ու արդյունքները

Նախագծի նպատակը

  • սովորողների երաժշտական կրթում,
  • նրանց մոտ երաժշտական մշակույթի ձևավորում:

Խնդիրները

  • սովորողներին, սաներին ներկայացնել Կոմիտասի թողած երաժշտական ժառանգությունը, որը կնպաստի նրանց գեղագիտական ճաշակի ձևավորմանը,
  • երաժշտության միջոցով հաղորդակից դարձնել ազգի մշակույթին, նպաստել դրա յուրացմանը,
  • երաժշտական մտածողության ձևավորում և զարգացում,
  • հոգևոր  զարգացում,
  • ազգային, հոգևոր նյութի յուրացում,
  • գեղարվեստական մտածողության ձևավորում և զարգացում,
  • ընդհանուր  զարգացման ապահովում,
  • ստեղծագործական երևակայության զարգացում,
  • երգի ուսուցման և կատարման միջոցով

—  երաժշտական ունակությունների զարգացում,
—  երգի կատարողական գրագիտության և կուլտուրայի մշակում,
—  երգի կերպարային զգացողություն,
—  ճաշակի ձևավորում:

Ընթացքը

  • Նյութի ընտրություն
  • կյանքն ու գործունեությունը,
  • Կոմիտասը՝ որպես ազգագրագետ,
  • ուսուցման և կատարման համար նախատեսված ստեղծագործությունները՝ ինչպես ըստ տարիքային խմբերի, այնպես էլ ընդհանուր կատարման համար,
  • ունկնդրման համար նախատեսված ստեղծագործություններ.
  • խմբերգեր,
  • մեներգեր,
  • դաշնամուրային ստեղծագործություններ,
  • մշակումներ լարային քառյակի և այլ կազմերի համար,
  • ծրագրային երգեր,
  • Կոմիտասի կատարումները,
  • նամակները, բանաստեղծությունները, հայտնի մարդկանց հուշերը:

Սովորողների հետ տարվող աշխատանքը

  • երգերի ուսուցում, կատարում,
  • ունկնդրում,
  • համապատասխան ուսումնական նյութերի ստեղծում՝ սովորողների համար, սովորողների կողմից (ցուցադրության համար նախատեսված նյութեր, տեսանյութ, ֆիլմ, կարաոկե, այլ նյութեր),
  • մայրենիի ինտեգրում՝ տպավորություն, կարծիք, պատում և այլն:

Հետազոտական աշխատանք

Սովորողները ինքնուրույն կամ մեծերի օգնությամբ տեսագրում, ձայնագրում են իրենց շրջապատի Կոմիտասի ստեղծագործություններն իմացող, կատարող անձանց: Աշխատանքի կատարման արդյունքում պարզում են՝ ինչքանով են Կոմիտասի ստեղծագործություններն հայտնի, ճի՞շտ են կատարվում, իրենց շրջապատող մարդիկ գիտե՞ն Կոմիտասի դերն ու արժեքը:

Աղբյուրները՝ համացանց (www.komitas.am,   www.youtube.com , այլ կայքեր), գրականություն:

Նյութի բաշխում՝ ըստ մասնակիցների, սովորողների տարիքային խմբերի

Բոլոր տարիքային խմբերը, բացի նախակրթարանից, կատարում են ընդհանուր կատարման համար ընտրած երգերը.

  1. Արև, արև, ե՛կ, ե՛կ
  2. Հո՜յ, Նազան
  3. Էսօր ուրբաթ է, պաս
  4. Գնացեք, տեսեք
  5. Սոնա յար

Բացի ընդհանուր երգերից, ամեն տարի Երաժշտության կենտրոնը ընտրում է Կոմիտասի երգերից ևս 5-ը, որոնք կատարվում են նախագծի իրականացման շրջանակում:

Նախակրթարանի սաները ընդհանուր կատարման համար ընտրած երգերից կարող են կատարել «Արև, արև, ե՛կ, ե՛կ» և «Գնացեք, տեսեք» երգերը:

Երաժշտության դաստիարակը իր ընտրած երգերը, որոնք կարող են կատարել սաները, ներկայացնում է Երաժշտության կենտրոնին:

Առաջարկվող գրականություն

  • Կոմիտասի հատորները,
  • Կոմիտասի նամակները,
  • Կոմիտասի բանաստեղծությունները,
  • Կոմիտասի մասին գրված գրականություն:

Արդյունքները

Սովորողը  կիմանա

  • Կոմիտասի ստեղծած, գրի առած և մշակած հայկական ժողովրդական երգերը,
  • Կոմիտասի ստեղծագործությունները՝ վոկալ, դաշնամուրի համար գրված, խմբերգերը,
  • Կոմիտասի անվան լարային քառյակի կատարմամբ Կոմիտասի գրի առած և հորինած ստեղծագործությունները:

Սովորողը կլինի

  • Կոմիտասի երգերը իմացող, փոխանցող, տարածող

Սովորողը կկարողանա

Սովորողների և դասավանդողների ստացած արդյունքների ներկայացումը կայքում, բլոգում, ձայնադարանում

  • Կոմիտասյան օրերին, կրթահամալիրի տարբեր դպրոցների տարբեր խմբեր, որոնք ուսումնական նախագծի շրջանակներում նախապես պատրաստվել են, ելույթներով հանդես կգան ինչպես իրենց դպրոցի սաների, սովորողների, այնպես էլ կրթահամալիրի այլ դպրոցների սաների, սովորողների, դասավանդողների առջև:
  • Սովորողները իրենց ենթակայքերում, բլոգում կներկայացնեն Կոմիտասի մասին իրենց կատարած հետազոտական աշխատանքները, որոնցից լավագույնները իրենց տեղը կգտնեն կրթահամալիրի Ձայնադարանում:

Նախագծի հեղինակ՝ Արթուր Շահնազարյան

 

Ֆրանկոֆոնիայի շրջանակներում՝ «Ապրելու ամիս-համաշխարհային երաժշտական գունապնակ» համերգ-ներկայացման ծրագիր

«Ապրելու ամիս — համաշխարհային երաժշտական գունապնակ» համերգ-ներկայացումը տեղի կունենա ապրիլի 27-ին, ժ. 15:15-ին Մարմարյա սրահում:

Ծրագրում՝

  1. Frank — Ave Maria — մենակատարներ՝ Զավեն և Սերգեյ (դաշնամուր, ջութակ)
  2. Հունական ժող. երգ — Fengaraki (դաշնամուր, դափ (շարժում))
  3. Ֆրանսիական երգ — Chans de lise — դաշնամուր, հարվածային
  4. Ճապ. ժող. երգ — Aizu bandai san (բառեր) — դաշնամուր (շարժում)
  5. Пахмутова — Улице Мира — (բառեր) — դաշնամուր, հարվածային գործիք
  6. Իտալական ժող. երգ — Tarantella — (բառեր) — դաշնամուր, ակկորդեոն, դափ (Պար)
  7. Negro spiritual — Babylons Fallin’g — (բառեր) դաշնամուր (շարժում)
  8. Ishimura — Hail Holy Queen — դաշնամուր, հարվածային գործիք (շարժում)
  9. M. Arce — O Happy day— մենակատար՝ Զավեն, դաշնամուր, հարվածային գործիք (շարժում)
  10. I. Berlin — Puttin on the Ritz  — (բառեր) դաշնամուր, հարվածային գործիք
  11. Ռ. Պետրոսյան — Քոչարի — Դաշնամուր, դհոլ
  12. Ռ. Պետրոսյան — Ագռավները մեր քաղաքում — դաշնամուր
  13. Կոմիտասյան երգերի պոպուրի
  14. CHANSON FRANCOPHONIE — Hymne et Ode à la Francophonie pour les enfants et les plus grands
  15. Վրացական պար — միջին դպրոցի հետ համատեղ
  16. Իտալական երգ — Ֆունիկուլի ֆունիկուլա ավագ դպրոցի հետ համատեղ