Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, «Գեղարվեստը կրթահամալիրում» խորագիրը կրող նախագծի շրջանակներում, արևելյան դպրոցի 12 հոգանոց խումբը մեկնեց Աշտարակ:
Հետաքրքիր, ուսումնական քայլարշավ՝ Աշտարակի եկեղեցիներով, փողոցներով, մշակութային կենտրոններով:
Սուրբ Սարգիս եկեղեցի… Փոքրիկ, բայց և այնպես շատ տաք ու լուսավոր: Այն կառուցվել է 7-րդ դարում, այնուհետև վերակառուցվել 19-րդ դարում: Եկեղեցու ներսում աղոթեցին, սովորողները ունկնդրեցին շարական իմ կատարմամբ, այնուհետև միասին երգեցինք ավետիսներ, հոգևոր ստեղծագործություններ:
Շարժվեցինք դեպի հայորդաց տուն: Ամեն օրվա պես, նրանք այսօր էլ մեզ էին սպասում մեծ հետաքրքրությամբ, ոգևորվածությամբ, ակնկալիքներով և նոր սպասումներով:
Հնարավորություն ունեցանք աշխատելու 5-ից 7 տարեկան երեխաների հeտ, նրանց ուսուցանելով «Հակաբացիլ Կոմիտաս» նախագծի երգերից, ինչպես նաև պարերգեր: Երգ, պար, շարժում, ռիթմիկա բոլորը մեկտեղում էր:
Համագործակցությունը հաճելի էր և արդյունավետ: Հետաքրքիր և լուսավոր օրն ավարտվեց մեծ տպավորություններով: