Գեղարվեստը կրթահամալիրում — Աշտարակի հայորդաց տուն

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, «Գեղարվեստը կրթահամալիրում» խորագիրը կրող նախագծի շրջանակներում, արևելյան դպրոցի 12 հոգանոց խումբը մեկնեց Աշտարակ:

Հետաքրքիր, ուսումնական քայլարշավ՝ Աշտարակի եկեղեցիներով, փողոցներով, մշակութային կենտրոններով:

Սուրբ Սարգիս եկեղեցի… Փոքրիկ, բայց և այնպես շատ տաք ու լուսավոր: Այն կառուցվել է 7-րդ դարում, այնուհետև վերակառուցվել 19-րդ դարում: Եկեղեցու ներսում աղոթեցին, սովորողները ունկնդրեցին շարական իմ կատարմամբ, այնուհետև միասին երգեցինք ավետիսներ, հոգևոր ստեղծագործություններ:

Շարժվեցինք դեպի հայորդաց տուն: Ամեն օրվա պես, նրանք այսօր էլ մեզ էին սպասում մեծ հետաքրքրությամբ, ոգևորվածությամբ, ակնկալիքներով և նոր սպասումներով:

Հնարավորություն ունեցանք աշխատելու 5-ից 7 տարեկան երեխաների հeտ, նրանց ուսուցանելով «Հակաբացիլ Կոմիտաս»  նախագծի երգերից, ինչպես նաև պարերգեր: Երգ, պար, շարժում, ռիթմիկա բոլորը մեկտեղում էր:

Համագործակցությունը հաճելի էր և արդյունավետ: Հետաքրքիր և լուսավոր օրն ավարտվեց մեծ տպավորություններով:

This slideshow requires JavaScript.