Գ. Գեղարիկ — «Օրորոցի երգ»

Օրորոցի երգ — նոտա

Թող քեզ ծածկեմ, անգին լալաս,
Օրորեմ՝ քնիր.
Օրը մթնեց, լուսինն ելավ,
Գիշեր Է հիմի։

Արեն արդեն գնաց հոգնած
Քնեց մոր զրկում,
Դու դեռ արթուն, աչքերդ բաց՝
Խոսում ես, երզում։

Քամին մնջեց, ծիտ ու ծղրիդ
Քնել են մուշ-մուշ
Մեռնեմ լեզվիդ, վարդ ծիծաղիդ,
Քնիր, իմ անուշ։

Վաղը նորից արև կգա,
Քեզ համար նոր օր.
Մութ Է, լալաս, քնիր հիմա,
Քեզ օրոր, օրոր…

Բ. Կանաչյան «Օրօր»

Քուն եղիր, բալաս, աչերդ խուփ արա,
Նախշուն աչերուդ քուն թող գայ վրայ:
Օրօր, իմ բալաս, օրօր ու նանի,
Իմ անուշիկիս քունը կը տանի:
Դուն ալ քուն եղիր, ինծի ալ քուն տուր,
Սուրբ Աստուածամայր, անուշիս քուն տո՛ւր:
Օրօր, իմ բալաս, օրօր ու նանի,
Իմ անուշիկիս քունը կը տանի:

Վերապատրաստման երաժշտության ծրագիր

Նախադպրոցական ուսումնական հաստատությունների դաստիարակների, երաժշտության դաստիարակների, մանկավարժների, վարիչների վերապատրաստման դասընթացի 6-րդ փուլ

Երաժշտության սեմինար պարապմունքի ծրագիր

Ամանորյա երգեր
Բասեն բարի
Տոնածառ ջան, տոնածառ
Զար, զընգը
Ավետիս

Պարերգեր, օրորոցայիններ
Հաց կթխեմ, գարի ա
Հալել եմ եղը
Ռափայել Պատկանյան. «Արի՛, ի՛մ սոխակ»
Բարսեղ Կանաչյան. «Օրորոցային»

Աշտարակի Հայորդաց տուն՝ «Սովորող-սովորեցնող» նախագծով

Դեկտեմբերի 12-ին «Արևելյան դպրոցի» սովորողների խումբը մեկնում է Աշտարակ՝ հայրենագիտական քայլարշավով, հայորդյաց տուն՝ սովորող-սովորեցնող նախագծով։

Հայորդյաց տան երեխաներին ուսուցանել «Հակաբացիլ Կոմիտաս» նախագծի երգերից և պարերգեր:

Արևելյան դպրոցի սովորողների ցուցակ՝

5-րդ դաս. սովորողներ`

  1. Հովհաննիսյան Դավիթ
  2. Հովհաննիսյան Լալա
  3. Ղազարյան  Զավեն
  4. Պողոսյան Միլենա
  5. Միքայելյան Մերի
  6. Խաչատրյան Արփինե
  7. Հովսեփյան Շահանե
  8. Ապու-Անթար Էլլա

4-րդ դաս. սովորողներ`

9. Բաղդասարյան Անի

10. Տոնոյան Մանե