Դեկտեմբերի 4-8-ը վերապատրաստվողների ելույթի երգացանկ

  1. «Ավետիս»

  2. «Բասեն բարի» — ամանորյա ծիսական պարերգ

  3. «Զա՛ր զընգը» — ազգային պարերգ

  4. «Տոնածառ ջան, տոնածառ»

  5. Պարերգերի կատարում

     

    Ցոլակով յար ջան, արի

    Հայ, Նուբար

    Հալել եմ եղը

    Թամզարա

«Տոնածառ ջան, տոնածառ» խոսքեր և կարաոկե

Տոնածառ ջան, տոնածառ,

Ինչ սիրուն ես ու պայծառ,

Էս ինչ լավն է, էս ինչ լավն է

Չորս կողմը լույս ու փայլ է:

 

Կարմիր աստղը գագաթին,

Ծառի տակ ձմեռ պապին,

Էս ինչ լավն է, էս ինչ լավն է

Չորս կողմը լույս ու փայլ է:

«Զար, Զընգը» խոսքեր և կարաոկե

Զար, զընգը, զար, զընգը, թող զընգա,

Պարենք գիշեր լուսընկա:

Էս գիշեր՝ լուսնակ գիշեր,

Զար, զընգը, զար, զընգը, թող զընգա,

Ձուն էկեր՝ գետին նախշեր,

Զար, զընգը, զար, զընգը, թող զընգա,

Էլի պարը բոլորավ,

Զար, զընգը, զար, զընգը, թող զընգա,

Քուրըս միջին մոլորավ,

Պարենք գիշեր լուսընկա:

Զար, զընգը, զար, զընգը, թող զընգա,

Պարենք գիշեր լուսընկա:

«Բասեն Բարի» խոսքեր և կարաոկե

Բասեն բարի, բասեն բարի,

Հայ Նուբարի, ջան Նուբարի,

Տղա, արի, բռնե, պարի,

Հայ Նուբարի, ջան Նուբարի, Նուբարի:

Բասեն բարի, բասեն բարի,

Հայ նուբարի, ջան նուբարի,

Աղջի արի, բռնե պարի,

Հայ Նուբարի, ջան Նուբարի, Նուբարի:

 

Երկու գնա, երեք արի,

Հայ դոմբարի, ջան դոմբարի,

Տղա, արի, բռնե, պարի,

Հայ դոմբարի, ջան դոմբարի, դոմբարի:

Արի՝ խաղանք էս դոմբարին,

Բասեն բարի, Բասեն բարի,

Ինչքան ուրախ է էս տարին,

Հայ դոմբարի, ջան դոմբարի, դոմբարի:

Հայ նուբարի, ջան նուբարի, նուբարի:

«Ավետիս» բառեր և կարաոկե

Այսօր տոն է սուրբ ծննդեան, ավետիս,

Տեառն մերոյ և հայտնութեան, ավետիս,

Այսօր արևն արդարութեան, ավետիս,

Այսօր արևն արդարութեան, ավետիս:

Շարոց բերեք, պաստեղ բերեք, ավետիս,

Մեր հարսներուն փայն ալ  բերեք, ավետիս,

Թոնիր վառենք, գաթա թխենք, ավետիս,

Այդ գաթայից բաժինք հանենք, ավետիս:

Այնժամ որ Քրիստոս ծնվեց, ավետիս,

Վըրան լուսելույս ծագեց, ավետիս,

Ուղտը եկավ հազար բեռով, ավետիս,

Մանչը ծնվեց քաղցր ճիչով, ավետիս: