Ամանորյա ծիսական հաշվետու տոնակատարություն վերապատրաստվողների մասնակցությամբ

  1. «Ավետիս» երգելով՝ մասնակիցները աստիճաններով իջնում են ու շրջանաձև կանգնում Մարմարյա սրահում:
  2. Բարեմաղթանքներ

Միասին (անհատ) հղում են ծիսական բարեմաղթանքներ ներկաներին.

Ահա եկավ Նոր տարի,

Հետը բերավ նոր բարի,

Մանր տղոց ուրախ օր,

Բարի զավակ հորն ու մոր:

***

Բարով եկար Նոր տարի,

Տուր մեզի ցորեն, գարի,

Մեր փեթակն ալուր կուզե,

Տանտիկինը յեղ կուզե,

Բուխարիկս մուխ կուզե,

Մեր օջախը փետ կուզե,

Այգուն, բաղջին պտուղ տուր,

Հիվանդություն թող չըլնի,

Ապրիք շատ ու շատ տարի:

***

Հինը գնաց, նորը կուգա,
Հինը ուրախ ճանապարհեք:
***

Առատ տարի, բերքը` բարի:

***

Նորի համար պատրաստեցեք,

Դուռ, լուսամուտ բացեք,
Ինչ ուզում եք խնդրեցեք:

Ահա եկավ Նոր տարի,

Հետը բերավ նոր բարի,

Մանր տղաք ենք ուրախ,

Ունինք կաղին, կոզինախ:

  1. «Բասեն բարի» — ամանորյա ծիսական պարերգ
  2. Միասին ասում են.

տոս, տոս, տոս,

Գալանտոսը էկել է,

Դռան տակը կայնել է,

Շիլա շապիկ հագել է,

Մեկ ավուճին խայիլ է:

Այս ընթացքում սրահ է մտնում Կաղանդ պապի կերպարով ծիսական տիկնիկը:

  1. «Զա՛ր զընգը» — ազգային պարերգ

 Հնչում է «Ավետիս»

Մասնակիցներից յուրաքանչյուրը իր բարեմաղթանքն է կախում ամանորյա ճիսական ճյուղից (կենաց ծառի սիմվոլ):

Միասին ասում են.

Ձեր տուն մտնի հազար բարի,

Հաճար, ցորեն, կորեկ, գարի,

Լիքը հորեր շատ ունենաք,

Կարմիր օրեր շատ ունենաք,

Կարմիր օրով, կարմիր շորով,

Ուրախ կենաք` լիքը տնով:

***

Շնորհավոր Նոր տարի,
Ձեր տունը շեն ըլնի,
Բարով նոր հագնեք,
Միշտ ուրախ լինեք:
Հացը բոլ ըլնի,
Աչքը կուշտ ըլնի,
Ձեզ էլ փայ ըլնի,
Մեզ էլ փայ ըլնի:

***

Շնորհավոր ձեր Նոր տարին, առատ, ուրախ, անկորուստ տարի լինի, բարով հասնեք մեկ էլ էս օրվան, առողջ, երջանիկ լինեք:

  1. Միասին կատարում են «Տոնածառ ջան, տոնածառ» երգը
  2. Միասին շրխկացնում են Չարխափանները

 Հերթով խափանում, չքացնում, չիք են անում ամեն անցանկալի, վատ, խանգարող երևույթ.

Ծուլությունը, անտարբերությունը, հիվանդությունը, անգործությունը, կիսատ — պռատ գործը, բացակայությունը, տխրությունը, վատությունը, շատախոսությունը, անհավես երգած երգը, անհավես պարած պարը, արջի ծառայությունը, ինտերնետի բացակայությունը, և այլն:

  1. Պարերգերի կատարում

 Ցոլակով յար ջան, արի

Հայ, Նուբար

Հալել եմ եղը

Թամզարա