Նախագիծ. Ավետիս…Christmas … համերգ-երեկո արևելքում  

19030250_662707680583321_6464919418095178024_n

  1. Վերնագիրը՝ Ավետիս Christmasհամերգերեկո արևելքում

 

  1. Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանների սովորողներ:

 

  1. Իրականացման տևողությունը՝ 1 ամիս:

 

  1. Նպատակը ՝

Ա) Սովորողները կծանոթանան հոգևոր ստեղծագործություններին:

Բ) Կծանոթանան, նաև քրիստոնեության հիմնական հոսանքների (Արևելյան հնագույն եկեղեցիներ, որի մեջ մտնում է նաև հայ առաքելական եկեղեցին, կաթոլիկություն, ուղղափառություն) հոգևոր երգերի կատարումներին:

Գ) Ստեղծագործությունների ճիշտ մեկնաբանում, լսելու ունակություն, ճիշտ ձայնարտաբերում, հոգևոր խաղաղություն:

Դ) Ճամբորդությունների ժամանակ եկեղեցիներում, մատուռներում հոգևոր երգերի, շարականների ունկնդրում և կատարում:

Ե) Կծանոթանան նաև հոգևոր երգերի ջազզային և ժամանակակակից տարբերակներին, կփորձեն դրանցից մի քանիսը կատարել:  

 

  1. Խնդիրները`

Ա) Երաժշտությունը ունկնդրելու, հասկանալու և հանդիսատեսին երաժշտական նյութը ճիշտ մատուցելու կուլտուրայի ձևավորում,

Բ) Հանդիսատես – կատարող կապի ստեղծում,

Գ) Միաժամանակ երգ, շարժում, ծափ համատեղելու ունակության զարգացում

Դ) Օտարազգի հոգևոր երգերի ծանոթացում, կատարում:

Ե) Օտար լեզվով երգերի թարգմանություն, դասավանդող ուսուցիչների հետ:

Է) Մայրենի լեզվի դասավանդող ուսուցչի հետ, Սուրբ Ծննդյան շարականներից հատվածներ ընտրել, դուրս գրել և սովորել,

Ը) Տեխնոլոգիա դասավանդող ուսուցչի հետ պատրաստել երեկոյին համապատասխան աքսեսուարներ, լապտերներ և այլ անհրաժեշտ պարագաներ:

 

  1. Նախագծի ընթացքում նախատեսվում է՝

Ա ) Սովորողների հետ միասնական ընտրել երգերի ցանկը,

Բ) Ընտրել հոգևոր թեմաներով գրված հատվածներ,

Գ) Թարգմանել օտար լեզվով գրված երգերը,

Դ) Պատրաստել լապտերներ, կրծքանշաններ, թիկնոցներ և այլ անհրաժեշտ պարագաներ:

 

  1. Միջավայրը՝

«Մխիթար Սեբաստացի կրթահամալիր» համերգասրահ

27.12.2017թ., ժամը 17:00,

  1. Ստեղծագործությունների ցանկ՝
  2. Մ. ՄաշտոցԼույս Փառացշարական
  3. Ավետիսներ բաղկացած 4 մասից
  4. Կլայեցի 13-րդ դ. — Այսօր Ցնծանշարական, մշ. Ե. Երկանյանի
  5. Ց. ՖրանկԱվե Մարիա
  6. Christmas Carol Music – Silent Night
  7. Negro spiritual – Nobody Knows
  8. Negro spiritual – Babylon’s Fallin
  9. M. Shaiman – Hail Holy Queen
  10. Նախագծի իրականացման ընթացքը

Ա) Երգերի և նյութերի ուսուցում,

Բ) Ստեղծագործական աշխատանքներ

Գ) Տեսահոլովակի նկարահանում

Դ) Երգերի ձայնագրում