Արևելյան դպրոցի երաժշտական մասնակցությունը կրթահամալիրի տոնին. Սեբաստացու օրեր

  1. Միասնական երաժշտական ընթերցում
  2. Նոր երգի ուսուցում, ձայնագրում, պարի և տեսահոլովակի նկարահանում
  3. Արևելյան դպրոցի ուսուցիչների երաժշտական մասնակցությունը կրթահամալիրի տոնին` «Խնջույքի երգ» կատարում-բեմականացում
  4. «Սեբաստիո» պարի կատարում միջին և ավագ դպրոցի ուսուցիչների հետ

Կրթահամալիրի տոն. Սեբաստացու օրեր Միասնական երաժշտական ընթերցում՝ նվեր կրթահամալիրի տոնին

 

Սկիզբը՝ նոյեմբերի 16, ժամը՝ 10.00

Վայրը՝ Արևելյան դպրոցի սրահ

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 1-3-րդ դասարանների սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, հյուրեր

Ծրագրում՝

Միասնական պար՝ Տիկնիկների պարը

Ընթերցանություն

  • Բը՜զզզզզ… (ասելով բարձրացնում են գլուխները)
  • Բը՛զ, բը՛զ, բըզբըզան (արտասանում են երկու անգամ, սկզբում՝ ցածր ձայնով, հետո՝ մի փոքր բարձր ձայնով), որից հետո արտասանում են՝
  • Բը՛զ, բը՛զ, բըզբըզան,
    Բզեզն եկավ տըզտզան,
    Եկավ-ընկավ թակարդը,
    Նրան բռնեց չար սարդը:

 

  • Բը՜զզզզզզ…..

 

Երգում են՝

Պըզզան, պըզզան,
Պըզպըզան,
Պստիկ մեղու տըզտըզան,
Դաշտ ու հովիտ կշրջես,
Բարձր սարեր կթռչես,
Սուսան սմբուլ կծծես
Ու ոտքերով թավամազ
Փոշի առած՝ տուն կգաս:

  • Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…..
  • Սը՜սսսս…..

Ա՜յ փոքրիկներ, ա՜յ սիրուններ,―
Ասավ քամին տերևներին,―

 

— Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…

Քամին է, քամին,

Տես անզգամին.

Բերան չունի՝ փըչում է,

Թևեր չունի՝ թռչում է,

Ձեռքեր չունի՝ քաշում է,

Տերևներին քըշում է։

— Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…

 

Ա՜յ փոքրիկներ, ա՜յ սիրուններ,―
Աշուն եկավ, մոտ է ձմեռ,
Ի՞նչ եք դողում ծառի ծերին։
Ոսկի, դեղին, վառ ծիրանի
Գույներ հագեք խայտաբղետ
Ու ճյուղերից ձեր մայրենի
Եկե՛ք ինձ հետ, փախե՛ք ինձ հետ…

 

Կորի՛, դու քամի,

Անպիտան քամի։

— Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…
Եկե՛ք տանեմ հեշտ ու անթև,
Անհետ ճամփով, անհայտ տեղեր,
Չեք իմանա այսուհետև
Էլ ինչ է դող, ինչ է ձմեռ…

 

— Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…
Տերևները հենց լսեցին,
Նախշուն, նախշուն գույներ հագան,
Սըվսըվալով տխուր երգեր՝
Քամու թևին թռան, փախան։

Ծափ — ռիթմիկա

Մկների ժողովը