I. Berlin — Puttin on the Ritz
Նպատակը – Երաժշտական ճաշակի ձևավորում
Լեզվաարտահայտչականության ճկունություն
Երաժշտական մտածողության ձևավորում
Ճկուն շարժվելու ունակություն
Ձայնագրություն կատարելու կանոնները տիրապետել
Խնդիրները — Երաժշտությունը ունկնդրելու, հասկանալու և
հանդիսատեսին երաժշտական նյութը ճիշտ մատուցելու կուլտուրայի ձևավորում,
Հանդիսատես – կատարող կապի ստեղծում,
Ստեղծագործական երևակայության զարգացում
Երգը և պարը միաժամանակ գործածելու ունակություն:
Ընթացքը — Սովորողներին ուսուցանել խոսքերը, օգնել օտար լեզվով բառերը ճիշտ արտաբերելու հարցում,
Հանձնարարել թարգմանել անգլերենի դասավանդող ուսուցչի հետ և հասկանալ, թե ինչ են կատարում, որպեսզի այն ավելի հասկանալի և արդյունավետ լինի:
Ուսուցանել երգը, այն վարժ տիրապետելուց հետո անցնել պարի շարժումներին, տալ սովորողին հնարավորություն ստեղծագործելու, ընդհանուր հայտարարի գալ և աշխատել հնարավորինս շուտ, այն հասցնել իր վերջնական տեսքին:
Երգի ձայնագրություն և տեսահոլովակի նկարահանում, որը սովորողին կտա նաև հնարավորություն ծանոթանալու մեդիա աշխարհի հետ ևս:
Արդյունքը- Սովորողը միաժամանակ կտիրապետի, կծանոթանա մի քանի կարևորագույն հմտությունների,
Կհասկանա ինչ է ձայնագրման ստուդիան իր առանձնահատկություններով, ձայնագրվելը, ինչպես են նկարահանում տեսահոլովակ,
Սովորողի մոտ, երգի միջոցով կզարգանա օտար լեզվի տիրապետումը
Միաժամանակ երգ-պար համադրումը
Եվ ամենակարևորը կունենանք մեր ոսկե ֆոնդի համար ևս մի կարևորագույն և մնայուն աշխատանք: