Նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների վերապատրաստում

Վայրը` Արևելյան դպրոց

Ժամը` 11:00-12:00

Մասնակիցներ` 2-4 տարեկաններ և նախադպրոցական հաստատությունների վերապատրաստվող մանկավարժական աշխատողներ:

Ծրագրում`

կրկնողություն

Արևների շարք, 5 էծ ունեմ ուլերով, Սոխ ու սխտոր

Նոր երգի ուսուցում` Հարի, հարի խնոցի

Ռիթմիկ վարժություններ

Երգեր` Երևանին

ՍԱ ԵՐԵՎԱՆՆ Է

Ռ. Հախվերդյան

Ինչ զով գիշեր է,մեկն ինձ հիշել է,
Նա ինձ հուշել է անհիշերլին
Նա է իմ հույսը, անտարակույսը,
Նա է իմ լույսը մութ գիշերին

Նա ով եկել էր կյանքս բեկել եր,
Բախտս թեքել էր ինքն իր բախտին
Բայց արթեն ուշ է, հուշը մշուշ է
Սերը քնքուշ էր կեսգիշերին

Ներս արի, ներս արի, ինչես կանգնել,
Ինչես հիմար ժպիտով քարացել,

Սա Երևանն է, այստեղ դու տանն ես
ՈՒր քեզ սպասում են դեռ կեսգիշերին
ՈՒր կամ սիրում են, կամ թունդ հայհոյում են,
Կամ հիշեցնում են անհիշելին

Ներս արի, ներս արի, ինչես կանգնել,
Ինչես հիմար ժպիտով քարացել,
Սա քո պողոցն է կյանքի դպրոցն է
ՈՒր քեզ հիշում են դեր չեն մոռացել

Ինչ զով գիշեր է,
Մեկն ինձ հիշել է,
Նա ինձ հուշել է անհիշերլին
Բայց արդեն ուշ է, հուշը մշուշ է
Սերը քնքուշ էր կեսգիշերին….

«Այստեղ եմ ծնվել ես, այստեղ մեծացել…»

Ա. Բաբաջանյան

Այստեղ եմ ծնվել եսայստեղ մեծացել,
Այս ջուրը խմել սառնորակ,
Հազար ճանապարհ ես դու իմ դեմ բացել,
Իմ լավ, հարազատ իմ քաղաք
Քարդ քարիդ եմ շարել,
Քեզ հետ հասակ եմ առել,
Իմ Երևան, քո ամեն շենքի հետ
Ես իմ կյանքն եմ կապել առհավետ:
Քեզ միշտ սիրել եմ, Իմ հարազատ ընկեր,
Քեզնով ապրել եմ, Քեզ միշտ երգել,
Դու անխավար լույսի , դու Երևան,
Ամեն հայի հույսի դու Երևան:
Սիրում եմ գարունդ փարթամ ու լուսե,
Աշունդ ոսկե մի երազ,
Նորքիդ բարդիները նազուկ ու վսեմ,
Զանգվիդ կոհակները փիրուզ…
Քեզ հետ կիսել եմ ես միշտ
Եվ խնդություն և թե վիշտ,
Իմ Երևան, քո ամեն շենքի հետ
Ես իմ կյանքն եմ կապել առհավետ:
Քեզ միշտ սիրել եմ, Իմ հարազատ ընկեր,
Քեզնով ապրել եմ, Քեզ միշտ երգել,
Դու անխավար լույսի , դու Երևան,
Ամեն հայի հույսի դու Երևան:

Գարուն Երեւան

Ա. Խաչատրյան

Գարուն Երեւան, սիրուն Երեւան,
Վարդեր ես ճամբիս փռում Երեւան.
Ուր էլ գնամ, ուր էլ մնամ,
Քեզ եմ հավիտյան սիրում Երեւան:

Իմ ժողովրդի վառ աչքերի լույսն ես Երեւան.
Իմ Հայաստանի զարդն ես Երեւան:

Զուգվել, զարդարվել, սիրուն աննման,
Դու նորահարս ես դարձել Երեւան,
Հայրենական գարնան գրկում
Ծաղկի’ր, ծիծաղիր, երգի’ր Երեւան:

Իմ ժողովրդի վառ աչքերի լույսն ես Երեւան.
Իմ Հայաստանի զարդն ես Երեւան:

Երգը շրթունքիս, կռիվ գնացի,
Քո կյանքի համար, անվախ կռվեցի,
Կրակ կռվում, կրակ հեռվում,
Պատկերիդ պայծառ, կարոտ մնացի:

Իմ ժողովրդի վառ աչքերի լույսն ես Երեւան.
Իմ Հայաստանի զարդն ես Երեւան:

«Հեյ Ջան Երևան»

Արտեմի Այվազյան

Երևանում տոն է թող բոլորը գան
Օդը հրաշալի է, ջուրն անմահական
Նա մի բուրաստան է վեհ ու ձյունաթափ
Մեր Մասիսների սուրբ վառ հայացքի տակ:

Հե՜յ, ջան, Երևան, մեր մայր օրորան,
Հե՜յ, ջան, հե՜յ, ջան, դու իմ Երևան…
Դու մեր կյանք, մեր բերկրանք, մեր լավ Երևան:

Բոլորիդ կանչում եմ, եկեք Երևան,
Ջուրը անուշիկ է, օդը աննման,
Օտար ափերից դարձիր Հայոց քարավան,
Պանդուխտ եղբայրներ, եկեք Հայաստան:

Չի ապրել կյանքում ով գեթ իմ երազում,
Չի տեսել աստղերն ու մեր ծաղկունքը ծով,
Իսկ մեր աղջիկները սերն է իմ վկա
Ով նրանց տեսնում է էլ հանգիստ չկա:

Նոր կյանքը ծաղկել է գարնան դաշտերում,
Սևանի ջրերը հույսեր են բերում,
Շենքերի թևերը հասան Մասիս սար,
Աղջիկների սերը սարին հավասար:

Երևան-Էրեբունի

Երաժշ.՝ Է. Հովհաննիսյանի

Երևան դարձած իմ Էրեբունի,

Դու մեր նոր Դվին, մեր նոր Անի,

Փեր փոքրիկ հողի դու մեծ երազանք,

Մեր դարե կարոտ, մեր քարե նազանք:

Կրկներգ.

Երևան դարձած իմ Էրեբունի,

Դարեր ես անցելբայց մնացել ես պատանի,

Քո Մասիս հորովքո Արաքս մորով,

Մեծանաս դարովԵրևան:

 

Մենք արյան կանչեր ունենք մեր սրտում,

Անկատար տենչեր ունենք դեռ շատ:

Մեր կանչն առանց քեզ՝ իզուր կկորչի,

Առանց քեզ՝ մեր տաք տենչն էլ կսառչի:

Կրկներգ.

Երևան դարձած իմ Էրեբունի,

Դարեր ես անցելբայց մնացել ես պատանի,

Քո Մասիս հորովքո Արաքս մորով,

Մեծանաս դարովԵրևան:

 

Կյանքում ամեն սեր լինում է տարբեր

Իսկ մենք բոլորս ենք քեզնով հարբել,

Տաք է սերը մեր՝ շեկ քարերիդ պես

Հին է սերը մեր՝ ձիգ դարերիդ պես:

Կրկներգ.

Երևան դարձած իմ Էրեբունի,

Դարեր ես անցել, բայց մնացել ես պատանի,

Քո Մասիս հորով, քո Արաքս մորով,

Մեծանաս դարով, Երևան:

ԻՐԻԿՆԱՅԻՆ ԵՐԵՎԱՆ

Ալեքսանդր Աճեմյան
Երեկոն է երբ իջնում,
Գրկում մով այգին,
Ջահելներն են միշտ շրջում,
Երգը շուրթերին:
Աստղերից էլ վառ,
Արևից անմար,
Դա մեր սերն է,
Մեր հույզերն են,
Մեր ուղին պայծառ:
Ուռիներն են կապտաշոր,
Երգը լուռ լսում,
Բարդիներն են մեղմօրոր,
Երգի հետ նազում:
Ու թռչում է երգը մեր,
Մտնում բակ ու տուն,
Ծածանում սիրո հույսեր,
Ամեն մի սրտում:

 

ԵՐԵՎԱՆ, ԵՐԵՎԱՆ

Արմեն Մանդակունյանի
Լույսերի մեջ շողում ես դու,
Հայոց կապույտ երկնի ներքո,
Եվ ես ունեմ մի մեծ երազ,
Որ մնա ջինջ երկինքը քո:
Երևա՜ն Երևա՜ն ,
Իմ միակ օթևան,
Ես կանցնեմ կգնամ,
Դու ապրիր հավիտյան:
Շատ հույսեր եմ քեզ հետ կապում
Եվ ժպիտով խորհում անվերջ,
Արդյոք ես եմ քո մեջ ապրում,
Թե հենց դու ես ապրում իմ մեջ:

Երևան

Ռ. Ամիրխանյան

 

Ինձ համար դու շող գարուն ու մայր,

Քո սրտում, ես վառ քնար:

Դու ծաղկում ես, որ ես հար շողամ,

Ու փարվեմ քեզ վարդերով, վարդագույն Երևան,

Մեր քարե մագաղաթ ու մատյան,

Քո գրկում ես կապրեմ հավիտյան,

Մեր հոգու քնար, մեր հողի գոհար:

կրկներգ.

Քեզ փարվեմ վարդերով Երևան,

Համբուրեմ, սուրբ քարերդ անձայն,

Դու, քարե մագաղաթ ու մատյան,

Մեր հոգու քնար:

 

Քո արևը շեկ խաղող ու նուռ,

Ու քարերդ երգ անլուռ:

Դու մատուռ ես հին ու նոր կամար,

Ես ապրում եմ քեզ համար, քեզ համար Երևան,

Ինձ գրկիր մայրաբար Երևան,

Մեր քարե մագաղաթ ու մատյան,

Դու հայոց փառքի, նոր քաղաքամայր:

Կրկներգ.

Թող փարվեմ արևոտ լանջերիդ,

Ու երգիդ սառնորակ ջրերին,

Թող, լինեմ քեզ համար տաղ գարնան,

Երգը քո դառնամ:

 

 

Մանկավարժական աշխատողների աշնանային ճամբար աշխատաժամանակ

30102017թԵրկուշաբթի

09:00-10:00 — Ընդհանուր պարապմունք ծրագրում` երգեր Երևանին

10։00-11։30 — Սեբաստացիներ երգչախումբ

11։00-12։30 — Մասնագիտական անհատական դաս

12։30-13։00 — Ընդմիջում

13։00-14։00 — Ինքնակրթություն

14։00-15։00 — 2-5 տարեկանների դաստիարակների, ուսանողների լաբորատորիա

 

31102017թԵրեքշաբթի

09:00-10:00 — Ընդհանուր պարապմունք ծրագրում` երգեր Երևանին

10:00-11:00-  Ուսումնական կաբինետների-սրահների նախաձմեռային պատրաստության աշխատանք

11։00-12։00 Նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների վերապատրաստում – աշխատանք նախակրթարանների խմբերում

12։30-13։00 — Ընդմիջում

13։00-14։00 – օրվա ամփոփում

01112017թ Չորեքշաբթի

09:00-10:00 — Ընդհանուր պարապմունք

10։00-10։30 — Նախակրթարան Նելլի Արղությանի խումբ

10։30-11։00 — Նախակրթարան Աննա Հայրոյանի խումբ

11։00-12։30 –   «Հակաբացիլ հայ ազգային երգ»  նախագծով Սեբաստացիներ վոկալ համույթ

12։30-13։00 — Ընդմիջում

13։00-14։00 – ինքնակրթություն, օրվա ամփոփում

02112017թ Հինգշաբթի

09:00-10:00 — Ընդհանուր պարապմունք

10։00-11:30 – Սեբաստացիներ երգչախումբ

11:30-12:30 — Ուսումնական կաբինետների-սրահների նախաձմեռային պատրաստության աշխատանք

12։30-13։00 — Ընդմիջում

13։00-14։00 — Մասնագիտական անհատական դաս (դաշնամուր)

14։00-15։00 — 2-5 տարեկանների դաստիարակների, ուսանողների լաբորատորիա

03112017թ Ուրբաթ

09:00-10:00 — Ընդհանուր պարապմունք

10։00-10։30 — Նախակրթարան Նելլի Արղությանի խումբ

10։30-11։00 — Նախակրթարան Աննա Հայրոյանի խումբ

11:00-11:30 — Ինքնակրթություն

12։30-13։00 — Ընդմիջում

13։00-14։00 — Մասնագիտական անհատական դաս (դաշնամուր)

15։00-16։00 — Մեդիաուրբաթ

 

 

 

 

Ուսումնական աշնանային արձակուրդ

1-ին դասարան

Եկեք ծեծենք սոխ ու սխտոր

Ջաղաց

Հեփ-Հոփ

2-րդ դասարաններ

Calipso

Սոխ ու Սխտոր

Ջաղաց

Հեփ-Հոփ

Կոտ ու կես

3-րդ դասարաններ

Ցորեն եմ ցանե արտը

Հաց կթխեմ գարի ա

Ց. Ֆրանկ – Ավե Մարիա

4-5 դասարաններ

Puttin on the Ritz

Ցորեն եմ ցանե արտը

Հաց կթխեմ գարի ա

Ց. Ֆրանկ – Ավե Մարիա

Շարական — Նայեաց Սիրով

Երգում ենք Կոմիտաս

Հռիփսիմե Առաքելյանի բլոգ

Այսօր հյուր էինք Հարավային դպրոցում։Կարինե Բաբուջյանի երկրորդ դասարանի հետ համատեղ կոմիտասյան նախագծով պատրաստվում ենք այցելել Աշտարակի ջրաղաց, որտեղ Վ․ Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի 5-րդ դասարանցիներին պարերգեր ենք սովորեցնելու։

View original post