Ախչի քո անուն ասա, խորոտ կաքվուկ,
Ախչի քո անուն ասա, խորոտ, կաքվուկ,
Հագիդ շորերը խաս ա,
Կարմրատոտիկ, խորոտիկ կաքվուկ
Ֆասիդ փուսքյուլը խաս ա,
Կարմրատոտիկ, խորոտիկ, կաքվուկ:
Ախչի քո անուն Նարե, խորոտ կաքվուկ,
Ախչի քո անուն Նարե, խորոտ կաքվուկ,
Մազերդ խառումառ է,
Կարմրատոտիկ, խորոտիկ կաքվուկ,
Մազերդ խառումառ է,
Կարմրատոտիկ, խորոտիկ կաքվուկ:
Ախչի քո անուն Շուշան, խորոտ կաքվուկ,
Ախչի քո անուն Շուշան, խորոտ կաքվուկ,
Հագիդ շորեր խշխշան,
Կարմրատոտիկ, խորոտիկ կաքվուկ:
Հագիդ շորեր խշխշան,
Կարմրատոտիկ, խորոտիկ կաքվուկ: