ԱՌԱՎՈՏՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ 06.09-08.09. 2017թ.

06.09.2017

Պարապմունքը կանցկացվի արևելյան լանջին: 1-ից 5-րդ դասարանների սովորողների մասնակցությամբ:

Պարատուն

Անդաստան

Պարերգերի ուսուցում — Թոն կուգա«Արի Սիրուն»

Մարմնամարզություն

Ծննդյան շնորհավորանք

 

07.09.2017

Առավոտյան ընդհանուր պարապմունքը տեղի կունենա արևելյան լանջերում:

Աշխարհի 4 կողմերը ողջունելուց հետո, սովորողները կսկսեն առավոտյան պարապմունքը կրթահամալիրի հիմնով:

  1. 08:45-09:00 — Պարատուն ` Կոմիտաս – Շորոր, Էջմիածին, Պոպուրի
  2. Անդաստան
  3. Միասնական կատարումներ` Աղջի քո անուն ասա, Առնեմ էրթամ, Սև ա չոբանի շունը պարերգեր
  4. Մարմնամարզություն
  5. Ծննդյան շնորհավորանք

Բարի և ուրախ աշխատանքային օր

 

«Արի Սիրուն» պարերգ

Արի սիրուն, գնա սիրու,

Հազար էրնեկ քու տիրուն,

Դե գնա գիկամ, դե գնա գիկամ,

Չեմ ուշանա, շուտ-շուտ գիկամ:

 

Արևն առավ Սասնա սարին

Արի սիրուն, գնա սիրուն,

Քու սեր ընկավ իմ սրտի մեջ,

Հազար էրնեկ քու տիրուն:

 

Սասնո սարեր բարձր ու դուրան,

Դե գնա գիկամ, դե գնա գիկամ,

Ուր աղբըրներ շատ կլկլան

Չէմ ուշանա, շուտ-շուտ գիկամ:

 

Մարութագ սար քիչ մշուշ է,

Դե գնա գիկամ, դե գնա գիկամ,

Ուր հողն ու ջուր շատ անուշ է,

Չեմ ուշանա շուտ-շուտ գիկամ:

«Թոն Կուգա» Պարերգ

Թոն կուգա վերևից,

Կաթեգը տերևից,

Ֆայտոն նստեմ, էրթամ հասնեմ,

Սիրած յարիս հետևից:

 

Տնգլ-մնգլ կքելես,

Թոն կուգա վերևից,

Կաթեգը տերևից,

Ֆայտոն նստեմ, էրթամ հասնեմ,

Լոթի յարիս հետևից:

 

Խնձոր քցեմ արի տար,

Թոն կուգա վերևից,

Կաթե գը տերևից,

Ֆայտոն նստեմ էրթամ հասնեմ,

Սիրած յարիս հետևից:

 

Կաքավ թռավ մեր արտեն,

Թոն կուգա վերևից,

Կաթե գը տերևից,

Ֆայտոն նստեմ էրթամ հասնեմ,

Բլբուլ յարիս հետևից: