Սեպտեմբեր-Դեկտեմբեր երաժշտության նախագծերը արևելքում

  1. Նոր պարերգերի ուսուցում և տարածումՄեդիաուրբաթ 15.09.2015թ

    Պարերգեր- գյուղական ժողովրդական երգեր, որոնք կատարվում են շուրջպարի ուղեկցությամբ: Հնում պարերգերը ունեցել են ծիսական նշանակություն, ժամանակի ընթացքում աստիճանաբար ծեսից անջատվելով դարձել գյուղական ժողովրդական արվեստի ամենատարածված տեսակը: Հայ գյուղական պարերգերը տեմպի, հուզական երանգի,բնույթի ու բովանդակության առումով կարելի է բնութագրել ծանրերկ ու թեթև, հանդարտ ու եռանդուն, նազանի ու առնական, կատակայինու հերոսական:

    Արևելյան դպրոցի սովորողները նոր պարերգերով հանդես կգան սեպտեմբերի 15-ին`  մեդիաուրբաթ համերգին:

  2.  Աշխարհի օրորոցային երգերՕրորոցային, օրորերգ, օրոր:

    Արևելյան դպրոցի սովորողները կներկայացնեն տարբեր ժողովուրդների օրորոցայիններ` իրենց մայրենի լեզվով: Տարբեր ժողովուրդների օրորոցայինները ներկայացնում են տվյալ ազգի կոլորիտն ու մտածողությունը:

    Օրորոցային երգը, մոր բարեմաղթանքն է, սերն ու լուսավոր երազանքները երգի միջոցով ուղղված զավակին:

    Դրանք ունեն յուրահատուկ ուժ ու մեծություն և կարողանում են ազդել յուրաքանչյուր մարդու ներաշխարհի վրա: Սա այն ժանրն է, որը բացառիկ անկեղծություն, ազնվություն և մաքրություն է պարունակում իր մեջ:

    Օրորոցային երգերի հեղինակներ են Շուբերտը, Բրամսը, Շոպենը և այլ համաշխարհային կոմպոզիտորներ, ինչպես նաև հայ կոմպոզիտորներ` Կոմիտասը, Բ.Կանաչյանը, Ա. Սպենդարյանը, Ա. Հարությունյանը և այլոք:

    Օրորոցային երգերը կառուցված են երկտող, եռատող, քառատող կամ բազմատող տներից, կախված բանաստեղծություններից, լինում են նաև տվյալ պահին հորինված օրորներ:

  3. Բարի գալուստ հոգևոր աշխարհՀոգևոր աշխարհ մուտք գործելու հնարավորությամբ` արևելյան դպրոցի սովորողները առաջիկայում կներկայացնեն տարբեր ազգերի հոգևոր ստեղծագործություններ:

    Նպատակը – Այն, սովորողի մոտ կձևավորի սեր դեպի հոգևոր երաժշտությունը, ստեղծագործությունների ճիշտ մեկնաբանում, լսելու ունակություն, ճիշտ ձայնարտաբերում, հոգևոր խաղաղություն:

    Կծանոթանան, նաև քրիստոնեության հիմնական հոսանքների (Արևելյան հնագույն եկեղեցիներ, որի մեջ մտնում է նաև հայ առաքելական եկեղեցին, կաթոլիկություն, ուղղափառություն) հոգևոր երգերի կատարումներին:

     

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s