Առավոտյան ընդհանուր պարապմունք 04.09.2016

Արևելյան դպրոցի ընդհանուր պարապմունքը կանցկացվի արևելյան լանջերում:

5-րդ դասարանի սովորողների մասնակցությամբ կանցկացվի առավոտյան մարմնամարզություն, իսկ 1-ին դասարանի սովորողները կկատարեն կրթական շքերթի երգացանկը` արևելյան դպրոցի սովորողների օգնությամբ:

Ընդհանուր պարապմունքի ծրագիրն է`

1. Կրթահամալիրի հիմնը՝ Անդաստան

2. ՄԻԱՍՆԱԿԱՆ ԵՐԳԵՐ

Արև, արև դուրս արի

Արև, արև, դո՛ւս արի,

Հերն ու մերդ էկել են,

Թուր ու թվանք բերել են,

Գոմշի ոտին տվել են,

Թե դուս կգաս՝ քե՜զ կտամ,

Թե դուս չես գա՝ շան ու գիլի փա՜յ կանեմ:

Արև, արև, եկ եկ 

Արև, արև, ե՛կ, ե՛կ,

Զիզի քարին վեր եկ,

Սև-սև ամպեր, հեռացեք,

Արևին ճամփա տվեք:

 

Թողեք՝ նա գա մեզ մոտ,

Նրա լույսին ենք կարոտ,

Կարմիր արև, ե՛կ, ե՛կ,

Նախշուն քարին վե՛ր եկ:

 

Արևն հաղթեց ամպերին,

Շողքը գցեց սարերին,

Զիզի քարը, տե՛ս, տե՛ս,

Պսպղում է ոսկու պես:

 

Կարմիր արև, ե՛կ, ե՛կ,

Զիզի քարին վե՛ր եկ:

 

Փայտե Ձիուկ

Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,

Վազե՛, ձիո՛ւկ, հո՛պ,

Քարեն վեր,

Դարեն վեր,

Սիրուն ձիուկ,

Դեպի լեռ.

Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,

Հո՛պ, հո՛պ, հո՛պ:

 

Թա՛փ, թա՛փ, թա՛փ,

Գետեն անցիր ափ,

Մի՛ վազեր,

Մի՛ կոտրեր,

Կարմիր ձիուկ,

Իմ ոտներ.

Թա՛փ, թա՛փ, թա՛փ,

Ա՛փ, ա՛փ, ա՛փ:

 

Պռո՛ւ, պռո՛ւ, պռո՛ւ,

Այժմ կեցիր դու,

Ու արի,

Կեր գարի,

Գիրո՛ւկ ձիուկ

Քաջարի.

Պռո՛ւ, պռո՛ւ, պռո՛ւ,

Դո՛ւ, դո՛ւ, դո՛ւ:

Կիկլիկո

Կի, կի, կի, կի, կիկլիկո,

Խորոզ տարան, կիկլիկո,

Կի, կի, կի, կի, կիկլիկո,

Խորոզ տարան, կիկլիկո:

 

Վա՜յ

Ձորն ի վեր ծնեբակ,

Նմանի արեգակ:

 

Տարան գցին ամբարը,

Վրեն դրին մեծ քարը,

Վա՜յ, իմ խորոզ կիկլիկո,

Նխշուն խորոզ կիկլիկո:

 

Վա՜յ

Ձորն ի վեր ծնեբակ,

Նմանի արեգակ:

 

Կատար ուներ արեգակ,

Ձենը զնգուն՝ քանց զանգակ,

Վա՜յ, իմ խորոզ կիկլիկո,

Նխշուն խորոզ կիկլիկո:

 

Վա՜յ

Ձորն ի վեր ծնեբակ,

Նմանի արեգակ:

3. Մարմնամարզություն

4. Միասնական պար՝ Թամզարա

 

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s