Հինգշաբթին` խոստումնալից, հագեցած, ուսումնական, ներառական, աշխատանքային, ժամանցային:
Տարածքի մաքրման աշխատանքով էլ սկսվեց հինգշաբթին: Այնուհետև խաղեր 5 (6) տարեկանների հետ` ինտելեկտուալ, զարգացնող, մարզական:
Ընկեր Հասմիկի օգնությամբ էլ հնարավորություն ունեցանք ծանոթանալու, սովորելու և խաղալու սեղանի թենիս:
Իսկ Սյուզի Մարգարյանն ու Արեգ Տոնոյանը զերծ չմնացին ճամբարականներին ազգային երգի ներկայացման և ուսուցման գործում:
Դե իհարկե,կավագործությունը մեծ դեր ու նշանակություն ունի երեխայի կյանքում, նրանք մեծագույն հաճույքով են մասնակցում կավագործության պարապմունքներին: Հյուսիսային դպրոցի ճամբարականներն ու Արևելքի ճամբարականները միասին ծանոթանալուց հետո, անցան գործի` համատեղ, կավով պատրաստեցին և գունավորեցին հետաքրքիր աշխատանքներ:
Դե իհարկե արևելյան դպրոց հասնելուն պես, անպակաս չմնաց նաև լողը, ճաշը և հեքիաթաթերապիան` Լիլիթ Շահբազյանի հետ:
Այսօր Արևելքի ճամբարը հյուրընկալեց նաև կրթահամալիրի պատմաբան` Վահրամ Թոքմաջյանին: Համատեղ զրուցներ, քննարկումներ, դաստիարակչական աշխատանքներ:
Օրն այսպես էլ ավարտեցինք, իսկ ամփոփումը թողնում եմ Ձեզ)):