Այսօր օրը սկսեցինք ճամբարականների և 5(6) տարեկանների խմբի հետ համատեղ խաղով, այնուհետև մեզ միացան նախակրթարանի մեր փոքրիկները։ Միասին երգեցինք, մարմնամարզություն արեցինք, նախաճաշեցինք։
Արևելյան ճամբարը նախապատրաստվում է Անձրևաբեր ծեսին։ Մարինե Մկրտչյանի օգնությամբ այսօր 3 խմբի հետ միասին սովորեցինք ծեսին կատարվելիք երգերը, ճամբարականներին բացատրվեց ծեսի իմաստը, խորհուրդը, որտեղից է այն ծագել և այլն։
Այսօրվա օրակարգում անմասն չմնաց նաև կավագործությունը։ Ճամբարականները գունավորեցին իրենց իսկ պատրաստած աշխատանքները և վերցրին ծնողներին ցույց տալու համար։
Դե իհարկե, առանց լողի էլ ի՞նչ ճամբար։
Օրն ավարտեցինք հաճելի և խաղաղ մթնոլորտում, սպասելով վաղվա կարևոր իրադարձություններին։