Ուսումնասիրում ենք երաժշտական գործիքներ Մաս 1

maxresdefault

Սիրելի սովորողներ անհրաժեշտություն եմ համարում հանգստյան օրերի ընթացքում ծանոթանալ տարբեր երաժշտական գործիքների հետ: Իմանալ դրանց կառուցվածքը, տեսակները, երբ են ստեղծվել, լսել հնչողությունը և այլն:

Չէ՞ որ, կրթահամալիրում գործում է երաժշտական դպրոց, որտեղ կարող եք ծանոթանալ, ուսումնասիրել, սովորել ցանկացած գործիքի վրա նվագել:

Դաշնամուր (լատ.՝ pianoforte, անգլ.՝ piano), ստեղներ, դասավորված հորիզոնական դիրքով (ռոյալ) կամ ուղղահայաց (դաշնամուր): Դաշնամուրը` 18-րդ դարում ենթարկվել է մեծ փոփոխության։

Հորինված դաշնամուր անունը դրել է իտալացի կլավեսինահար Բարտոլոմեո Քրիստոֆորը (16551732):

Այդ գործիքն սկզբում անվանել են «gravicembalo col piano e forte» (փափուկ և բարձր ձայնի կլավեսին), ապա պիանոֆորտե, և հետո միայն դաշնամուր։

Քրիստաֆորի գյուտը միայն սկիզբն էր զարգացման ամերիկական ձևի։ Այլ մեխանիզմներ մշակել են Մարիսուսը Ֆրանսիայից և Շերյոտերը Գերմանիայից:

1750-ական թվականներից Լոնդոնում, Իոհան Քրիստոֆ Ցումպեն սկսել է նվագել քառանկյուն դաշնամուրի վրա, դրանից հետո պահպանվել է Քրիստոֆի մեխանիզմը, բայց փոփոխոթյունների ենթարկված։

1760-ական թվականներին դաշնամուրը լայն տարածում ուներ Եվրոպայում և Ռուսաստանում:

1762 թվականին է գրվել առաջին դաշնամուրային ստեղծագործությունը (Լուդովիկո Ջուսթինիի սոնատ): Այսուհետ կոմպոզիտորները սկսեցին ստեղծագործել դաշնամուրով, այլ ոչ կլավեսինով, և 45 տարի անց եկան Հայդնի ու Մոցարտի ժամանակները։

Ժամանակակից դիապազոնի դաշնամուր՝ 7 ⅓ օկտավա (88 ստեղն)

Դաշնամուրի մեխանիկա

Դաշնամուրի վրա գրեթե չեն օգտագործվում ծայրերում գտնվող երկու օկտավաները։

Ոտնակ

Ժամանակակից դաշնամուրն ունի երկու կամ երեք ոտնակ (երբեմն չորս[2]):

Դաշնամուր լարելու գործիքներ

Կատարողականություն գործիքով

Դաշնամուր կարող են օգտագործել և որպես մենակատար, և որպես նվագախմբի գերծիք (օրինակ՝ կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար): Դաշնամուրով կատարոլու համար պահանջվում է՝ լավ տեխնիկա, կենտրոնացում։

20-րդ դարի նշանավոր դաշնակահարներից են՝ Սերգեյ Ռախմանինովը, Իոսիֆ Գոֆմանը, Էմիլ Գիլելսը, Վլադիմիր Հորովիցը, Սվյատոսլավ ՌիխտերըԱրթուր ՌուբինշտեյնըԳլեն Գուլդը և այլք:

Հայ հանրահայտ դաշնակահարներն են`

 

 

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s