4.1-4.2-4.3 դասարանների սովորողների ստուգատեսի ծրագիր

Անուշ անուրջով պաճուճիր հոգիս,
Նստիր մահճիս մոտ ու տխուր երգիր,
Մոր պես քնքշաբար մոտեցիր դեմքիս,
Խաղաղ փայփայիր սիրտս տարագիր։
Լայն դաշտերի մեջ դանդաղ մշուշում,
Լքված լռության ծածկոցն է իջել.
Իմ սիրտը հավետ կարոտն է մաշում,
Իմ տխուր հոգում երգերն են ննջել։
Երգի՛ր ինձ համար, երգի՛ր ինձ համար,
Ինձ հեքիաթ ասա, անրջանք բեր ինձ,
Ցրիր քո երգով մռայլ ու համառ
Աշնան գիշերը իմ լքված սրտից։

Խուտուտ — Մուտուտ

Խուտուտ — Մուտուտ

Խուտուտն էկավ, խուտուտն էկավ,

Մանրիկ մանրիկ ու անտես

Քրքիջ բերող նրա ձեռքից

 Ոնց ազատվեմ հիմա ես:

Կրկներգ…

Խուտուտ մուտուտ ծիծաղի կույր

Թեվիս տակից դուրս գնա,

Թե չէ հիմա, թե չէ հիմա

Կորի թե չէ հենց հիմա

Հա, հա, հա, հի, հի, հի,

Հա, հա, հա, հի, հի, հի,

Հա,հա,հա,հա, հա

Հի, հի, հի, հի, հի:

2. Խուտուտ աջից, խուտուտ ձախից

Չի նվազում նա բնավ

Ոչ կարող եմ նստել հանգիստ

Ոչ վեր կենալ ու գնալ:

Կրկներգ…

3. Հնար չկա ու ճար չկա,

Էլ չեմ կարող դիմանալ

Քրքջում են ահա ինձ հետ

Երկինք, արև, տուն ու ծառ:

Կրկներգ…