Արևելյան դպրոցի 5.1 և 5.2 դասարանների սովորողները համատեղ նախագծով համագործակցեցին ընտրությամբ գործունեության վոկալ խմբի հետ, համակարգող` Լուիզա Քեշիշյան:
Համատեղ սովորեցինք և երգեցինք Կոմիտասի` Իմ Չինարի Յարը և Սոնա Յար ստեղծագործությունները բազմաձայն:
Արևելյան դպրոցի սովորողները աստիճանաբար անցում են կատարում բազմաձայն երգեցողության:
Դաս-պարապմունքները պետք է լինեն բազմաձայն կատարումներով: Առհասարակ երգչախմբային արվեստը` սովորողի մոտ, ձևավորում է ճիշտ մտածողություն, զարգացնում է լսողությունը, կողքինին լսելու և զուգահեռ ինքն իր թեման ճիշտ կատարելու կարողություն, երժշտական ճաշակ:
Դաս պարապմունքի արդյունքում ստեղծված տեսագրությունը
2. Արևելյան դպրոց և ընտրությամբ գործունեության վոկալ խմբի հետ