Ապրիլիկ — առաջարկ

Ապրիլ ամսվա ամսիկների պատասխանատուն արևելյան դպրոցն է:

Ունեմ հետևյալ առաջարկը, որպեսզի ամսիկների երգացանկում ազգայինի, դասականի, մանկականի հետ համադրվեն նաև, օտարալեզու ստեղծագործություններ:

Երգի միջոցով երեխայի մոտ կձևավորվի լեզվաբանական առոգանության, խոսքերի ճիշտ արտաբերման, լայն մտածողության և ճանաչման հարթակ: Երգեցողությունը լավագույն միջոցն է հեշտորեն օտար լեզվին տիրապետելու, ծանոթանալու և դժվարությունները հաղթահարելու համար:

Առաջարկում եմ սկսել, այս ստեղծագործությունից` The Greetings Song.

Good morning, good morning, good afternoon

Good evening, good evening, good night, good night

Nice to meet you, nice to meet you, too

Good bye, good bye, see you!

 

 

 

Նախագիծ — Արևելյան դպրոցի և միջին դպրոցի ընտրությամբ գործունեության վոկալ խմբի հետ

Արևելյան դպրոցի 5.1 և 5.2 դասարանների սովորողները համատեղ նախագծով համագործակցեցին ընտրությամբ գործունեության վոկալ խմբի հետ, համակարգող` Լուիզա Քեշիշյան:

Համատեղ սովորեցինք և երգեցինք Կոմիտասի` Իմ Չինարի Յարը և Սոնա Յար ստեղծագործությունները բազմաձայն:

Արևելյան դպրոցի սովորողները աստիճանաբար անցում են կատարում բազմաձայն երգեցողության:

Դաս-պարապմունքները պետք է լինեն բազմաձայն կատարումներով: Առհասարակ երգչախմբային արվեստը` սովորողի մոտ, ձևավորում է ճիշտ մտածողություն, զարգացնում է լսողությունը, կողքինին լսելու և զուգահեռ ինքն իր թեման ճիշտ կատարելու կարողություն, երժշտական ճաշակ:

Դաս պարապմունքի արդյունքում ստեղծված տեսագրությունը

  1. Արևելյան դպրոց և ընտրությամբ գործունեության վոկալ խմբի հետ

2. Արևելյան դպրոց և ընտրությամբ գործունեության վոկալ խմբի հետ

20170321_11130820170321_112230

  1. 5.2 դասարան
  2. 20170323_113152.jpg20170323_112215.jpg