Նախագիծ — Արևելյան դպրոցում սկսում ենք երգել բազմաձայն

 

Ժամանակն է, որպեսզի արևելյան դպրոցի սովորողները, սկսեն ուսումնասիրել խմբերգային արվեստը` բազմաձայն երգեցողությամբ:

Երգչախմբային երգեցողությունը սովորողների մոտ կձևավորի`

  1. բազմաձայն լսողություն, ընկերոջը զիջելու և լսելու հնարավորություն,
  2. երաժշտական ճիշտ ճաշակի ձևավորում,
  3. երաժշտական ունակությունների զարգացում,
  4. ռիթմիկ պատկերի զարգացում,
  5. ավելի մոտիկից ծանոթանալու երգչախմբային արվեստի աննկարագրելի ստեղծագործություններին,
  6. ճիշտ ձայնարտաբերում
  7. մաքուր երգեցողություն
  8. ձայնի մշակում

Խմբերգային երաժշտություն, երաժշտություն, որը նախատեսված է երգչախմբային կատարման համար։ Այն և׳ ժողովրդական, և׳ պրոֆեսիոնալ, և׳ աշխարհիկ, և׳ պաշտամունքային արվեստ է։ խմբերգային երաժշտությունը լայն տարածում է ստանում 20-րդ դարում։ Հայ ազգային երաժշտական մշակույթի պատմության մեջ խմբերգային երգեցողության միաձայն (ունիսոնային) բնույթը մեծ չափով պայմանավորված է եղել ժողովրդական ստեղծագործության զարգացման մոնոդիկ կառուցվածքով

19-20-րդ դդ սահմանագծին պրոֆեսիոնալ կոմպոզիտորական դպրոցն իր ձևավորման ուղին սկսել է հենց խմբերգային արվեստի ասպարեզում՝ ժողովրդական, և ապա հոգևոր երգեցողության բազմաձայնման, երգչախմբի կազմակերպման, խմբերգային կատարողականության կուլտուրայի տարածման ձևերով։ Տարիների ընթացքում հայ խմբերգային արվեստը ձևավորել է ժանրային տարատեսակներ: Նրա ուղին երաժշտության պատմության մեջ սկսվել է մեծ գագաթներով՝ Տ.Չուխաջյան, Ք.Կարա-Մուրզա, Մ.Եկմալյան, Կոմիտաս, Ալ.Սպենդիարյան, Ա.Տիգրանյան և այլք։ Նոր շրջադարձային փուլ հայ խմբերգային արվեստն ապրեց 20-րդ դ 40-60-ական թվականներին։ Ասպարեզ եկան մի շարք վառ անհատականություններ՝ Ալ.Հարությունյան, Է.Միրզոյան, Ա.Բաբաջանյան, Է.Հովհաննիսյան, Գ.Արմենյան, Է.Արիստակեսյան, Գ.Չթչյան, Ա.Տերտերյան, ավելի ուշ՝ Տ.Մանսուրյան, Ռ.Պետրոսյան, Ս.Շաքարյան, Մ.Իսրայելյան, Լ.Չաուշյան, Ա.Ոսկանյան, Ե.Երկանյան և ուրիշներ։

 

Դասարանական երգչախմբերի ստուգատես-փառատոն նախագիծ.

Արևելյան դպրոցը դասարանական երգչախմբերի ստուգատես փառատոնին կներկայանա 5 երգչախմբերով`

1-ին դասարանի սովորողները կներկայանան Կոմիտասի «Այբ Բեն Գիմ» և «ABC», «АБВ»  երգերը միքս տարբերակով:

2-րդ դասարանի սովորողները կներկայանան Տ. Մանսուրյանի «Խուտուտ-մուտուտ» ստեղծագործությամբ:

3-րդ դասարանի սովորողները կներկայանան հունարեն «Գիռ նադիս», որը թարգմանաբար նշանակում է և «ֆենգառակի» ստեղծագործությամբ:

4-րդ դասարանի սովորողները կներկայանան Ստ. Շաքարյանի «3 լոբի» շուտասելուկ ստեղծագործությամբ:

5-րդ դասարանի սովորողները կներկայանան Կոմիտասի «Անձրևն եկավ» և «Singing in the Rain» ամերիկյան ստեղծագերծությամբ, միքս տարբերակով: