Day: 28.02.2017
Արևելյան դպրոցի սովորողները ծանոթացան ջութակի հետ
Այսօր արևելյան դպրոց հյուր էր եկել ջութակահար պարոն Իվանը:Սովորողներին ծանոթացրեց գործիքի հետ, նրանք շատ տպավորված էին, նույնիսկ մի քանիսը ցանկություն հայտնեցին սովորել ջութակի վրա նվագել: Ունկնդրեցին Կոմիտասի, Շոպենի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններից համատեղ երգեցինք Կոմիտասյան մի քանի երգ:
Ջութակը (իտալերեն՝ violino) լարային աղեղնավոր երաժշտական գործիք է, ջութակների ընտանիքում (ալտ, թավջութակ, կոնտրաբաս) ռեգիստրով ամենաբարձրն է: Ամենատարածված մենակատարային գործիքներից է:
Ջութակն ունի չորս լար: Լարվածքը կվինտային է: Ձայնատարբերման հիմնական միջոցը լարերի վրայով աղեղը սահեցնելն է (arco), նվագելու հատուկ միջոցներից է պիցիկատոն: Երեխաները սկսում են պարապել երեք տարեկանից: Նվագելուց գործիքը պահում են ուսի վրա:
Ջութակի դասական տեսակը մշակվել է XV — XVI դարերի ընթացքում միաժամանակ Իտալիայում, Ֆրանսիայում, Լեհաստանում:
XVI — XVIII դարերում հյուսիսային Իտալիայում ձևավորվել են ջութակի վարպետների խոշորագույն դպրոցներ: Վերջնականապես հաստատվել է ջութակի կառուցվածքը, մշակվել գործիքի յուրահատուկ տեմբրը:
Ջութակի կատարողական արվեստի զարգացման գործում մեծ դեր են խաղացել՝ Նիկոլո Պագանինին, Լ.Աուերը, Ջ. Վիոտին, Ի. Ստեռնը, Լ. Կոգանը և այլք: