Արևելյան դպրոցի սովորողները ծանոթացան ջութակի հետ

Այսօր արևելյան դպրոց հյուր էր եկել ջութակահար պարոն Իվանը:Սովորողներին ծանոթացրեց գործիքի հետ, նրանք շատ տպավորված էին, նույնիսկ մի քանիսը ցանկություն հայտնեցին սովորել ջութակի վրա նվագել: Ունկնդրեցին Կոմիտասի, Շոպենի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններից համատեղ երգեցինք Կոմիտասյան մի քանի երգ:

Ջութակը (իտալերեն՝ violino) լարային աղեղնավոր երաժշտական գործիք է, ջութակների ընտանիքում (ալտ, թավջութակ, կոնտրաբաս) ռեգիստրով ամենաբարձրն է: Ամենատարածված մենակատարային գործիքներից է:

Ջութակն ունի չորս լար: Լարվածքը կվինտային է: Ձայնատարբերման հիմնական միջոցը լարերի վրայով աղեղը սահեցնելն է (arco), նվագելու հատուկ միջոցներից է պիցիկատոն: Երեխաները սկսում են պարապել երեք տարեկանից: Նվագելուց գործիքը պահում են ուսի վրա:

Ջութակի դասական տեսակը մշակվել է XV — XVI դարերի ընթացքում միաժամանակ Իտալիայում, Ֆրանսիայում, Լեհաստանում:

XVI — XVIII դարերում հյուսիսային Իտալիայում ձևավորվել են ջութակի վարպետների խոշորագույն դպրոցներ: Վերջնականապես հաստատվել է ջութակի կառուցվածքը, մշակվել գործիքի յուրահատուկ տեմբրը:

Ջութակի կատարողական արվեստի զարգացման գործում մեծ դեր են խաղացել՝ Նիկոլո Պագանինին, Լ.Աուերը, Ջ. Վիոտին, Ի. Ստեռնը, Լ. Կոգանը և այլք:

This slideshow requires JavaScript.

 

 

 

Բուն Բարեկենդանի ծեսը Արևելյան դպրոցում

Մեծ պահքի բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան, քանի որ նախորդում է ամենաերկար պահքին:Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Այն նաև դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդուն արտոնված էր ճաշակել բոլոր պտուղները: Այդ օրը մարդիկ սգից անցնում են ուրախության, չարչարանքից` խաղաղության: Այս ընկալմամբ է, որ յուրաքանչյուր քրիստոնյա հոգու խոնարհումով, ապաշխարությամբ, պահքով և ողորմության հույսով  սկսում է Մեծ պահքի ճանապարհը: Այն տևում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության՝ Զատիկի տոնը:

Արևելյան դպրոցում հիրավի տոն էր, մեծ, փոքր, սովորող, ուսուցիչ… չկար որևէ տարանջատում, բոլորս երջանիկ էինք, ուրախ, անհոգ…ազգային խաղերով, երգ ու պարով եկանք ի բարեկենդան, կերթանք ի զատիկ:

Բոլորիս խաղաղ, համբերատար պահոց շրջան եմ մաղթում, հոգևոր հանգստություն  և բարի ավետում, որը շատ կարևոր է, յուրաքանչյուր քրիստոնիայի համար:

Բուն Բարեկենդանի ծեսը Արևելյան դպրոցում

 

 

 

Մեդիաուրբաթ. «Կարդում ենք» կարաոկե-ընթերցումներ

Մեդիաուրբաթ. «Կարդում ենք» կարաոկե-ընթերցումներ

Արևելյան դպրոցի 3.1 դասարանի սովորողները մեդիաուրբաթին

ներկայացրին Հ. Թումանյանի «Անբան Հուռին» հեքիաթը, ռեփային ոճով և պար բեմադրությամբ:

Դուրս գանք Տիրոջն ընդառաջ. Տյառնընդառաջը` Արևելյան դպրոցում

Հայ Առաքելական Եկեղեցին` տոնում է Տյառնընդառաջի տոնը Հիսուս Քրիստոսի ծնունդից 40 օր անց:

Տոնի անվանումը նշանակում է Տիրոջն ընդառաջ դուրս գալ: Եւ, երբ ժողովուրդն այդ օրը վառված մոմ է տուն տանում, ոչ թե կրակի հետ գործ ունի, այլ Տիրոջ լույսի, նա աստվածային օրհնություն է տուն տանում:

Կրակի ջերմությունն ու լուսավորությունը խորհրդանշում է Տիրոջ իրական, հոգեւոր ջերմությունը, դրա համար մեր եկեղեցական հայրերը սահմանեցին, որ կրակի վրայից թռնենք, իսկ կրակի պաշտամունքի ժամանակ, եթե դրա վրայից թռնեին, դա անարգանք էր համարվում, դրա համար կրակի շուրջը պար էին բռնում եւ սկսում էին ծիսական արարողակարգ:

Իսկ թե ինչպիսին էր Տեառնընդառաջը Արևելյան դպրոց-պարտեզում ահա այստեղ`

20170213_12003620170213_115426.jpg