«Մուլտերի աշխարհ» նախագծի մեկնարկ

Նախագիծը կմեկնարկի վաղը` 1-ին դասարանցիների մասնակցությամբ:

Սովորողները կկատարեն`  Ստ. Շաքարյանի «Պինգվինաշեն» և Ռ. Ամիրխանյանի «Բարի գիշեր» ստեղծագործությունները, բեմականացմամբ:

Կրկնողություն` Կոմիտաս Արևների շարք

Զար Զընգը

5 էծ ունեմ

Հեփ Հոփ

Փայտե ձիուկ

Կիկլիկո

Ստ. Շաքարյանի «Պինգվինաշեն»

Ոտքերով խաչեր եմ դնում` գնում եմ, գնում

Եվ ցերեկը և գիշերը այս օտար երկրում

Եղանակը խանգարում է` գնում եմ, գնում

Եվ արդեն վաղուց ես հյուր եմ, այս օտար երկրում:

 

Ռ. Ամիրխանյանի «Բարի գիշեր»

Մութն է ընկել, ուշ է արդեն
Աչիկներն են ձեր փակվում,
Երազի մեջ մութ գիշերվա
Հեքիաթներն են արթնանում:

Եվ գիշերն էլ մոր պես բարի
Ձեզ շոյում է երազում,
ՈՒ մինչև լույս աստղ ու լուսին
Անուշ օրոր են ասում:

Դե, փոքրիկ ջան, նանիկ արա,
Քեզ օրոր եմ ես ասում,
Ինչ ուզում ես կտեսնես դու
Քո անուշիկ երազում:

Աչքդ փակիր, տես ինչ սիրուն
Հեքիաթներ են քեզ ժպտում …