«Մուլտերի աշխարհ» երաժշտական ներկայացում ուսումնական նախագիծ

Արևելյան դպրոցի սովորողների հետ, այս ուսումնական նախագծի մեկնարկը կտրվի հունվարի 9-ից:

Հայ, Ռուսական և ամերիկյան հայտնի մուլտֆիլմերի հիման վրա:

Նախագծի նպատակը — Մեր  մանկության ամենասիրելի երգերի հավաքագրում , կարաոկեների , հոլովակների , երաժշտական մեդիափաթեթի ստեղծում:

Երգերի միջոցով օտարալեզու բառապաշարի հարստացում:

 Խնդիրներ 

  1. Տեղեկատվություն հավաքել , թե երբ են ստեղծվել այդ երգերը , ովքե՞ր են հեղինակները ,ի՞նչ հետաքրքիր պատմություն կա այդ երգերի հետ կապված:
  2. Սովորել օտարալեզու նոր բառեր ,արտահայտություններ:
  3. Խաղալ բեմադրել երգերի սյուժեն:
  4. Բեմական աքսեուարներ , անսովոր գլխարկներ , հագուստներ, ստեղծել:

 

«ԱՄԱՆՈՐՅԱ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԶԱՐԴԱՏՈՒՓ» ՆԱԽԱԳԻԾ

Սիրելի Արևելյան դպրոցի սովորողներ, այս նախատոնական և տոնական օրերին շարունակել ամանորյա ծեսը ընտանիքներում` ներառելով, նաև ամանորյա բարեմաղթանքներ:

Հարկավոր է ընտանիքի անդամներով հավաքվել և կատարել մեր ծրագրային երգերից որևէ մեկը (գուցե մարդիկ կլինեն, ովքեր կկարողանան նվագել), կամ եթե կան ուրիշ  տարբերակներ ինչու չէ կարող է նաև այդպես լինել:

Այն տեսահոլովակի տեսքով ուղարկել ինձ, որպեսզի այս տոնական օրերին Ձեր գեղեցիկ կատարումները տեղադրվեն մեր կայքերում: