Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

  1. Նախակրթարան

ա) ամանորյա երգերի և պարերի ուսուցում:

բ) ծնողական ակումբի հետ հանդիպում` ամանորյա ծեսի նախապատրաստության թեմաներով:

գ) ամանորյա ծես նախակրթարանում` դեկտեմբերի 23-ին, ժ.10:00-ին, երեխաների, ծնողական ակումբի մասնակիցների, դասավանդողների, քոլեջի «Ճնճուղ» թատրոնի ծաղրածուների և Ձմեռ պապի մասնակցությամբ:

  1. 5 տարեկաններ

ա) դեկտեմբերիկ ստուգատեսի նախապատրաստում` երգերի, պարերի և խաղերի ուսուցում:

բ) դեկտեմբերիկ ստուգատես մարմարյա սրահում դեկտեմբերի 22-ին, ժ. 11:00-ին:

գ) ամանորյա ծես արևելյան դպրոցում դեկտեմբերի 22-ին, ժամը 12:30-ին ծնողների մասնակցությամբ:

  1. 1-3 դասարաններ

ա) ամանորյա երգերի և պարերի ուսուցում:

բ) ամանորյա ծես դեկտեմբերի 23-ին, ժ.12:00-ին սովորողների, ծնողների դասավանդողների և Ձմեռ պապի մասնակցությամբ:

  1. 4-5 դասարաններ

ա) ամանորյա երգերի և պարերի ուսուցում:

բ) նախատոնական առավոտյան ընդհանուր պարապմունք մարմարյա սրահում` միջին և ավագ դպրոցների սովորողների և դասավանդողների հետ համատեղ:

գ) ամանորյա նվեր 4-5 դասարանի սողորողներին` շուրջ 160 անվճար հրավիրատոմսեր,  5 թանգարանների այցելության:

  1. Նախգծեր

ա) Ես, իմ սեբաստացի ընտանիքը, դպրոցը, դասարանը, համայնքը խորագրով մեդիաուրբաթի կազմակերպում:

բ) «Երաժշտական հնչյուններ» երգի ձայնագրություն և տեսահոլովակի նկարահանում սովորողների հետ համատեղ:

գ) Կոմիտասի «Ավետիս» երգի ֆոնոգրամայի ստեղծում, ձայնագրություն և տեսահոլովակի նկարահանում սովորողների հետ:

  1. Անհատական մասնակցություններ

ա) անհատական ելույթ` ընդհանուր ժողովին:

բ) ելույթ վոկալ համույթով` Վրաստանի դեսպանի այցելության առթիվ, մարմարյա սրահում:

գ) ելույթ վոկալ համույթով` «Պատարագ» նախագիծ-համերգին:

դ) ելույթ ուսուցչական երգչախմբով` «Պատարագ» նախագիծ-համբերգին: