«Ես, իմ սեբաստացի ընտանիքը, դպրոցը, քաղաքը»… նախագիծ

ՈՒրախ ու լուսավոր Արևելյան դպրոցում այսօր  ավագ շաբաթվա երեքշաբթին էր…

Այն էլ ինչ երեքշաբթի… տոնական տրամադրություն և ընտանեկան մթնոլորտ:

«Ես, իմ սեբաստացի ընտանիքը, դպրոցը, քաղաքը»… նախագծի շրջանակներում այսօր արևելյան դպրոց էին հյուրընկալվել 4-րդ դասարանի աշակերտուհի Նանեն` իր հայրիկի հետ միասին: Նրանք համատեղ մեզ ներկայացրին Կոմիտասյան և այլ ժողովրդական երգերի մշակումների կատարումներ:

Կարծում ենք, դեռ նախագծի շրջանակներում շատ ընտանիքներ կմասնակցեն այս գեղեցիկ նախաձեռնությանը: