Երգչախումբ… իմ թուլությունը…

Առաջին անգամ հաճախելով ուսուցչական երգչախմբին մտածում էի դե ինչ որակ պիտի լինի որ, նախ այն որ սիրողական է և դրան գումարված երաժիշտներ կարելի է ասել մեջները չկա…

Մաեստրո Հարություն Թոփիկյան… Առաջին անգամ չէր իհարկե, որ այս անունը լսում էի, բայց անկեղծ ասած առիթ չէի ունեցել իր հետ աշխատելու:

Մաեստրո Տիգրան Հեքեքյան, Արամ Ղարաբեկյան, Օհան Դուրյան, Լորիս Ճգնավորյան, Հովհաննես Չեքիջյան… իրենց ղեկավարությամբ առիթ ունեցել էի երգելու, բայց ասեմ, որ Մաեստրո Թոփիկյանը ինձ մի տեսակ նորից կենդանացրեց, բերելով երաժշտական կյանք: Այն, որ իր հետ շատ հաճելի է աշխատելը և կարող ես ժամերով երգել ու չհասկանալ, թե ինչպես ժամանակն անցավ, էլ ձանձրույթ զգալու մասին չեմ խոսում:

Շատ մեծ, ահռելի գործ է արված ինչ խոսք… Երգչախմբի հիմքը ի սկզբանե շատ ճիշտ է դրել Մաեստրոն և արված բազմաչարչար աշխատանքը ակնհայտորեն երևում է: Դե պրոֆեսիոնալ երաժիշտ… այս խոսքն արդեն ամեն ինչի մասին ասում է:

Աշխարհում շատ սիրողական երգչախումբեր կան և յուրաքանչյուր երկրում ոչ թե մեկ, այլ տասնյակ և ավելի երգչախմբեր: Մարդիկ աշխատանքից հետո գնում են երգչախմբի լիցքաթափվելու, հոգևոր սնունդ ստանալու և վաղվա օրը լուսավոր և երջանիկ սկսելու համար: Ինչ խոսք, մեզ տրվել է այդ հնարավորությունը… և ես վստահորեն կարող եմ կոչ անել բոլոր ուսուցիչներին, ասելով, որ եկեք երգչախմբի և ձեր հաջորդ առավոտը կսկսվի նույն կերպ գեղեցիկ:

Աստված երկար կյանք տա մեր Մաեստրոյին, ինձ էլ հնարավորություն` շարունակելու արարել այս կառույցում դեռ երկար տարիներ:

Ամեն հեքիաթ միշտ ունենում է իր ավարտը, բայց շատ կուզեմ, այն հեքիաթը, որը դեռ նոր է սկսվում իմ կյանքում լինի երկարամյա: