Մանկավարժական աշխատողների հեռավար սեմինար պարապմունք

Նոյեմբերի 30

Օրակարգում`

  1. Մասնագիտական խմբի, դպրոցի դեկտեմբերի օրացույց, դեկտեմբերյան ուսումնական նախագծեր
  2. Ուսումնական արձակուրդի նախագծեր
  3. Մանկավարժական աշխատողի հունվարի անհատական պլան

 Մասնագիտական խմբի, դպրոցի դեկտեմբերի օրացույց, դեկտեմբերյան ուսումնական նախագծեր

  1. Նախակրթարանում` 1-ին կիսամյակի ամփոփում, ծնողների ունկնդրմամբ – դեկտեմբերի 16:
  1. Նախակրթարանում`  Ամանորյա ծիսակատարություն , քոլեջի ուսանողների հետ համատեղ խաղերի ուսուցում և վերարտադրում երաժշտությամբ,  դիմակահանդես:
  2. 5-6 տարեկաններ` «Դեկտեմբերիկ» ստուգատես և ամանորյա ծես Արևելյան Դպրոցի սովորողների հետ համատեղ:
  3. Ամանորյա ծես Արևելյան  դպրոցում:
  4. Ամանորյա նախագծեր և ներկայացումներ դասվարների հետ համատեղ:
  5. Հայկական և արտասահմանյան  ամանորյա երգերի և սուրբ ծննդյան շարականների ուսուցում:

Ուսումնական արձակուրդի նախագծեր

  1. Հայ հոգևոր և արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործությունների ունկնդրումներ:
  2. Ֆիլմ-մյուզիքլների ունկնդրում:
  3. Նոր ստեղծագործությունների խոսքերի ուսուցում:

 Մանկավարժական աշխատողի հունվարի անհատական պլան

 Ըստ  նախատեսվող և պահանջվող ծրագրերի

«Երաժշտության հնչյուններ» տեսահոլովակի նկարահանումից…

Երեխաներ, ովքեր քեզ հնարավորություն են տալիս կտրվել քո իրական կյանքի խնդիրներից և հոգսերից: Ակամայից մի պահ սկսում ես հաշվի չառնել, որ դու ուսուցիչ ես, իսկ իրենք սովորող… վերանում են բոլոր սահմանները և դու դառնում ես իրենց հասակակից, ընկեր, ով իր մտքերով ու գաղափարներով փորձում է երջանկացնել իր և փոքրիկների կյանքը:

Ուրախ եմ, որ խելառ եմ, որ առանց կոմպլեքսների կարող եմ փողոցում պարել, երգել, այն ինչ պահանջվում է արդյունավետ աշխատանքի համար:

Տեսահոլովակի նկարահանումների համար շնորհակալ եմ  Արևելյան դպրոցի կինո-ֆոտոյի ընտրության խմբից, ղեկավար` Անի Սարգսյան:

Հուսով եմ`տեսահոլովակը ներկայացնելուց հետո, այն կարժանանա ձեր ուշադրությանը և ինչու՞ չէ նաև քննադատումներին:

«Երաժշտության հնչյուններ» տեսահոլովակի նկարահանումից…

«Երաժշտության հնչյուններ» նախագիծ

Արևելյան դպրոցի սովորողների հետ «Երաժշտության հնչյուններ» մյուզիքլ ֆիլմի հիման վրա պատրաստվում է նախագիծ: Ստեղծագործությունները անգլերեն լեզվով են և սովորողին կտան երգեցողության մեջ անգլերեն լեզվի հստակ տիրապետում, ամերիկյան  մանկական -էստրադային ստեղծագործությունների և ֆիլմի ճանաչում և ամենակարևորը ճիշտ ճաշակի ձևավորում:

Մյուզիքլից մի հատված արդեն առավոտյան պարապմունքներին կատարվում է`

«Դո, Ռե, Մի» ստեղծագործությունը, որը կարող եք դիտել այստեղ